Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավելորդը
Ավելորդը
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն

Ավելորդը, հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքներից: Գրվել է 1917 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը մի ընտանիքի մասին է . ապրում էին Հաճի աղան և իր ընտանիքը` Հաճի մարը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը` Ավելորդը: Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով: Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը կհասնեին իրենց սահմանամերձ քաղաքին, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից: Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը` Հաճի մարը, լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ իրենց հետ տանեին անդամալույծին[1]: Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել անդամալույծին` պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա, քանի որ առանց այն էլ իրենք շատ իրեր են իրենց հետ վերցնում, և նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել:

Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ է տանջվում, հասկանում է, որ աշխարհում գոյություն չունի ավելորդ մարդ : Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար:

Դեբիլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճի աղա
  • Հաճի մար
  • Սրբուն
  • Հարսներ
  • Որդիներ
  • Տերտեր
  • Հարևաններ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]