Ավգուստ Մակեի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավգուստ Մակե թանգարանից)
Ավգուստ Մակեի թանգարան
Տեսակպատկերասրահ և բնակելի տուն
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԲոն
ՎայրNordstadt?
Հիմնադրվել է1994
Կայքaugust-macke-haus.de
Քարտեզ
Քարտեզ

Ավգուստ Մակեի տուն (գերմ.՝ August-Macke-Haus), թանգարան Գերմանիայի Բոն քաղաքում, բացվել է 1991 թվականին և նվիրվել է էքսպրեսիոնիստ նկարիչ Ավգուստ Մակեին։ Այն գտնվում է նրա նախկին տանը, որտեղ նա ապրել է 1911-1914 թվականներին։ Թանգարանը ցուցադրում է վերակառուցված ինտերիերը, ինչպես նաև` տարածք է տրամադրում ժամանակավոր էքսպրեսիոնիստական ցուցադրությունների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1877 թվականին և ձեռք է բերվել Ավգուստ Մակեի աներոջ` Հենրիխ Գերհարդթի կողմից 1884 թվականին։ Գերհարդթի մահից հետո Մակեն իր զոքանչին, որը ժառանգել էր տունը, ստիպում է, որ նա տան ձեղնահարկն իր համար ստուդիա դարձնի։ 1911 թվականին Մակեն, նրա կինը` Էլիզաբեթը, և նրանց որդին տեղափոխվում են այդտեղ։ Այդ տանն ապրելու ընթացքում նկարիչը նկարել է ավելի քան 400 նկար։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մակեի մահից հետո Էլիզաբեթ Մակեն իր երկրորդ ամուսնու և երեխաների հետ ապրել է այդ տանը մինչև 1925 թվականին Բեռլին տեղափոխվելը։ Տունը վարձով է տրվել, բայց մնացել է ընտանիքի սեփականությունը։ Էլիզաբեթ Մակեն 1948 թվականին վերադարձել է Բոն և ապրել այդ տանը մինչև իր մահը` 1975 թվականը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link). http://www.august-macke-haus.de, retrieved November 9, 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Մակեի թանգարան» հոդվածին։