Ավա (անուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավա
Ava
'
Տեսակիգական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուիտալերեն
Գիրլատինական այբուբեն
Նույն գրվող ազգանունAva?
Անվան օրըՀունիսի 6
ՉշփոթացնելAva?
Կապված հոդվածներ«Ավա» սկսվող էջեր
 Ava (given name) Վիքիպահեստում
Ավա Ասթոր

Ավա (անգլ.՝ Ava), կանացի անուն անգլերենում և այլ լեզուներում։ Ավա անունը ունի ծագման տարբեր տարբերակներ։ Վերջին շրջանում նրա հայտնիությունը կարող է կապված լինել 1990-ականներին հայտնի մի շարք երեխաների հետ, որոնց, ի վերջո, անվանում էին հայտնի դերասանուհի Ավա Գարդների (1922—1990) պատվին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավա անունն ի սկզբանե գերմանական ծագում ունի։ Ավա անունը մեկն է գերմանական Awa անվան միջնադարյան գրառումներից, ունի գրության տարբեր ընտրանքներ (Awo, Awo, Auwo, Ouwo, Ouvo, Owo, Ovo, Ova), չունի ճշգրիտ նշանակություն, իսկ արտասանության տարբերակները շատ են՝ Ավա, Աֆա, Ավո, Աուվո, Օուվո, Օվո. «Aw/av» տարրը օգտագործվել է տարբեր գերմանական անուններում VIII—IX դարերի, օրինակ, Avagisa, Avuldis, Awanpurc, Auwanildis: Ավա անունը կրել է նաև միջնադարյան բանաստեղծուհի հռոմեացի կաթոլիկ սուրբ, Պիպին երկրորդի դուստրը (Աքվիտանիայի թագավոր 838—852 թվականներին)։ Կաթոլիկ տոնացույցում սուրբ Ավայի օրը ապրիլի 29-ին է։ Հնարավոր է, որ Ավա անունը հիմք է հանդիսացել բրետոնական Ավելին անվան համար, որը հետագայում դարձավ անգլիական Եվելին անունը։Այս դեպքում Ավա անունը ունի նույնական նշանակություն՝ «կենդանի», «կենսական ուժ», «կյանք»։

Ըստ պարսկական ծագման՝ Ավա կանացի անունը նշանակում է «ձայն»։

Հավանական է նաև, որ Ավա անունը Եվա անվան արտասանության և գրության տարբերակներից մեկն է։ Որոշ երկրներում Եվա անունը արտասանվում է որպես Էֆա, Էվա, Հավա, Ավա, Իվ (Eva, Hava, Ava, Eve)։

Ժամանակակից արտասանությամբ Ավա անունը կարող է ունենալ տարբերակներ՝ Էյվա, Էվա, Ավա, Աֆա։ Անվան արտասանությունը որպես Էյվա հնչել է Ավատար (2009) ֆիլմում, որը կրում էր մայր աստվածուհին՝ կյանք տալով ամբողջ մոլորակին։

Բացի այդ, Ավա անունը ներկա ժամանակներում կարող է օգտագործվել շատ անունների որպես կարճ-փաղաքշական տարբերակ՝Ավգուստա/Ավգուստինա, Ավիա, Ավենտուրա, Ավրելիա, Ավրեյա, Ավրորա, Ավիաֆա, Քվենթինա. հնարավոր է օգտագործել նաև որպես տղամարդու անունների կարճ տարբերակ՝ Ավրամ/Ավրահամ, Ավգուստ, Ավդեյ, Ավենիր, Ավենտին, Ավել, Ավրելիան և այլն։

Ժամանակակից օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Միացյալ Նահանգներում հանրաճանաչ դարձավ բարձրաշխարհիկ տիկին Ավա Լոուլի Ուլլինգի շնորհիվ 1868—1958), որը ամուսնացավ Ջոն Ջեյկոպ Աստորա 4-րդ-ի հետ, և նույն անունով նրանք անվանեցին իրենց դստերը Ավա Էլիս Մյուրիել Աստոր (1902—1956), որը հետագայում դարձավ իշխանուհի Օբոլենսկայա։ Ավա Գարդները (1922—1990) 1941 թվականին ստորագրել է պայմանագիր MGM Studios հետ և Հոլիվուդում փառքի հասավ նուար ժանրի « Մարդասպանները »ֆիլմի շնորհիվ (1946)։ Նա դարձավ 1950-70 թվականների առաջատար հոլիվուդյան դերասանուհիներից մեկը և հանդիսանում է այս անվան հանրաճանաչության հիմնական պատճառը։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Desk, BWW News. «Ava Max Takes Control With New Single 'My Way'». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  2. Ava, -approximately 1127. (1986). Ավա կանանց կնիքները. Schacks, Kurt. Graz/Austria: Akademische Druck- u. Verlagsanstalt. ISBN 3-201-01312-9. OCLC 18781422.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավա (անուն)» հոդվածին։