Ավաչինյան խորշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավաչինյան խորշ
Տեսակծոց
Երկիր Ռուսաստան
Խորություն26 մետր
Մասն էԲերինգի ծով
Լիճ հոսող գետԱվաչա, Պարատունկա և Նալիչևկա
Քարտեզ
Քարտեզ

Ավաչինյան խորշ (Ավաչինյան ծովախորշ), Խաղաղ օվկիանոսի խոշոր չսառած խորշ, գտնվում է Կամչատկայի թերակղզու հարավ-արևելյան ափին։ Հանդիսանում է Կամչատկայի շրջանի գլխավոր տրանսպորտային «դարպասը»։ Հիմանական նավակայանը Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքն է, սպասարկում է ձկնորսական և բեռնատար նավերը[1]։

Խորշը բացվել, քարտեզագրվել և նկարագրվել է 1729 թվականին, Վիտուս Բերինգ ղեկավարած Կամչատկայի առաջին գիտարշավի ժամանակ։

Կարճ նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավաչինյան խորշը ձմռանը
ԽՍՀՄ-ի նամականիշ, 1966 թվական Ավաչինյան ծովախորշ

Ավաչինյան խորշը աշխարհի ամենամեծ խորշերից մեկն է և կարող է ընդունել աշխարհի ցանկացած նավ[1][2]։ Այն իրենից ներկայացնում է Ավաչինյան ծոցի ներքին փակ հատվածը։ Խորշի երկարությունը 24 կմ է, լայնությունը մուտքի մոտ 3 կմ, ընդհանուր մակերեսը կզմում է 215 կմ²[1]։ Խորությունը մինչև 26 մետր է։ Խորշ են թափվում Ավաչա և Պարատունկա գետերը։ Սարքավորված է փարոսներով։

Խորշի ափին են գտնվում Կամչատկայի Պետրոպավլովսկ և Վիլյուչինսկ քաղաքները։

Հանդիսանում է Կամչատկայում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի բազավորման հիմնական վայրը։

Խորշի ինքնատիպ սիմվոլ և դիտարժան վայր է համարվում բաց Ավաչինյան ծոցի մուտքի մոտ գտնվող Տրի Բրատա (Երեք եղբայրներ) ժայռը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Анастасия Журавель. «Камчатка. Авачинская бухта». «Семь чудес России» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2088 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. Russia Beyond the Headlines (2014 թ․ փետրվարի 19). «Невероятно, но эти 10 мест — в России». ИноСМИ.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]