Ավանես կազմողի զույգ խաչքարեր (Դարի գլուխ, Գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանես կազմողի զույգ խաչքարեր
Ավանես կազմողի զույգ խաչքարեր
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռից հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռից հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։
Ներկա տեղադրությունԽաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՄուրդաի կնոջ Իսախանին, հոր՝ Գրիգորին, և Մոր՝ Սառա խաթունին։
ԽաչագործԱվանես կազմող։
ՊատվիրողՄուրադ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1707 թվական
Զարդաքանդակի նկարագրությունՀարուստ է պատկերաքանդակներով
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում

Ավանես կազմողի զույգ խաչքարեր, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռից հյուսիս՝ ընդհանուր պատվանդանին։ Հաշվառված են Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.42 և 5.1/2.1.43)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռից հարավ, իրար կողք կանգնեցված խաչքարերից աջից առաջինը։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչարձանի քիվին խաչելությունն է. Հիսուսը խաչված մի զարդարուն խաչի վրա, ուղիղ կանգնած, ծնկներից էլ ցած հասնող, քղանցքները զարդարուն՝ կոլոբիոն հագած, կրունկներն իրար կողքի և ոտների ծայրերն հակառակ ուղղություններով։ Քրիստոսի գլխի մազերը երկու ոլորուն և երկար կավիկներով իջնում են ուսերից էլ ցած։ Խաչեցյալի երկու կողմից ծունկի են եկել Հովհաննես Մկրտիչն ու Մարիամ Աստվածածինը։

Հիսուսի երկու կողմերում պատկերված են հրեշտակներ, իսկ քիվի եզրերում Միքայել Հրեշտակապետն է քանդակված՝ սատանային սպանելիս։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարերի երկու քիվերին՝ միտցյալ առկա է վիմական արձանագրություններ[2].

  1. ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ՄՈՒՐԱՏՍ ԿԱՆԿ
  2. ՆԵՑ[Ի] ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱԻՍ Է
  3. ԻՍԱԽԱՆԻՆ ԹՎ ՌՃԾԶ
  4. ԱՎԱՆԷՍ ԿԱԶՄՈՂԵՑ։

Կողին.

  1. ՀԻՇԱՏ[ԱԿ] ՀԱՒՐՆ ԳՐԻՔՈՐԻ
  2. ՄԱԻՐՆ ԻՄՈՅ ՍԱՌԱ ԽԱԹՍԻՆԻՆ
  3. ԹՎ ՌՃԾԶ։

Համաձայն քիվի արձանագրության խաչքարը պատվիրել է Մուրատը՝ Իսախանի հիշատակին։ Կանգնեցվել է 1707 թվականին՝ Ավանես կազմողի կողմից։ Կողի արձանագրության մեջ նշվում է, որ խաչքարերը նվիրված են նաև Մուրատի հոր՝ Գրիգորի, և մոր՝ Սառա խաթունի հիշատակին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]