Jump to content

Ավագտիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագտիկին
Ավագտիկին
Տեսակիգական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԱվագ
Կապված հոդվածներ«Ավագտիկին» սկսվող էջեր

Ավագտիկին, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն ավագ և տիկին բառերից։ Ավագպարոն անվան իգական տարբերակն է։ Գործածվել է 13-16-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավագտիկին, դուստր Գորգկան, ով 1207 թվականին իր օժիտի մի մասը նվիրաբերեց Արջոյառիճի վանքին[3]։
  • Ավագտիկին, կին Խաչոտի Շեխեանց, ով 1221 թվականին Խծկոնից վանքին մի տուն և խանութ նվիրեց[4]։
  • Ավագտիկին, կին Պետևինի, ով 1265 թվականին մի խաչքար կանգնեցրեց Քանաքեռում[5]։
  • Ավագտիկին, կին Հովհաննես քահանայի և մայր Հայրապետ գրչի, որ Փոսի անապատում (Կիլիկիա) 1329 թվականին ընդօրինակեց «Սանդուղք աստուածային ելից»-ը[6]։
  • Ավագտիկին, կին Սահնի և մայր Հովհաննեսի[7]։
  • Ավագտիկին, կին Մարտիրոսի, ով 1410 թվականին ստացավ մի Ավետարան[8]։
  • Ավագտիկին, կին Հովհաննեսի և մայր Ստեփանոս քահանայի, ով 1420 թվականին Ծերուն քահանայի համար ընդօրինակեց մի Ավետարան[9]։
  • Ավագտիկին, կին Անդրեասի և մայր Մեծխաթունի, ով 1431 թվականին Երզնկայում Ղազար աբեղային գրել տվեց մի Ավետարան[10]։
  • Ավագտիկին, կին Ստեփանոսի՝ եղբոր տանուտեր Հովհաննեսի, ով 1455 թվականին Աղթամարում Դանիել քահանային գրել տվեց մի Ավետարան[11]։
  • Ավագտիկին, վաղամեռիկ դուստր Ստեփանոսի՝ եղբորորդու Մանկտավագի, ով 1512 թվականին Մրցի գյուղում Ղազար քահանայի համար գրել տվեց մի Ավետարան[12]։
  • Ավագտիկին, դուստր Աստնվորի և եղբայր Գուլպակիի, ով 1512 թվականին Կսկիմում վրացիներից գնված մի Ավետարան գնեց[13]։
  • Ավագտիկին, հիշատակված է անթվական 3 հիշատակարաններում[14][15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 326-327 — 634 էջ։
  3. Շիրակ 122 ա
  4. Շիրակ, էջ 128
  5. Այրարատ, 297
  6. Ձեռագիր, Դադեան, Ա․ 86 բ
  7. Manus. bibl. nat., էջ 62
  8. Ձեռագիր, Վասպուրական 164-167
  9. Նօտարք 63
  10. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 663
  11. Ձեռագիր, Վասպուրական, 373
  12. Ձեռագիր, Վենետիկ Ա․, էջ 582
  13. Ձեռագիր, Վասպուրական, Ա․ 646
  14. Ձեռագիր, Թավրիզ, 72 բ
  15. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 390
  16. Ձեռագիր, Վասպուրական, 609