Ավագպարոն
Ավագպարոն Ավագպարոն | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Ավագպարոն» սկսվող էջեր |
Ավագպարոն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ավագ և պարոն բառերից։ Գործածվել է 13-17-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագպարոն, Նէքնէքի որդին, ով 1307 թվականին Բերկրիում Խաչեր քահանային գրել տվեց մի Ավետարան[3]։
- Ավագպարոն Կաֆացի, ստորագրում է Կաֆայեցոց դիմումին՝ Ֆլորենտիայի ժողովի առթիվ (1438)[4]։
- Ավագպարոն, հիշատակված է 1523 թվականին[5]։
- Ավագպարոն, որդի մահտեսի Պալիի և եղբայր Ամիրաս Երզնկացու, ով 1656 թվականին Տրապիզոնում արտագրեց մի Ոսկեփորիկ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 325-326 — 634 էջ։
- ↑ Ձեռագիր, Վասպուրական 151
- ↑ Պալճեան, 299
- ↑ Ձեռագիր, Կեսարիա, 47 բ
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Բ, 954