Ավագը (ֆիլմ)
Ավագը ռուս.՝ Старшина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Կոշելև |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Կունին |
Դերակատարներ | Վլադիմիր Գոստյուխին |
Երաժշտություն | Իգոր Ցվետկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Ավագը» (ռուս.՝ «Старшина»), 1979 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմն Հայրենական մեծ պատերազմի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանկիստ-ավագ Կացուբան, ծանր վնասվածք ստանալով, հայտնվում է հոսպիտալում։
Բայց պատերազմը մոտենում է ավարտին, և ապաքինվելուց հետո Կացուբան ստանում անսպասելի հանձնարարություն․ նա ուղարկվում է թիկունքում՝ օդաչուների ուսումնարան, որտեղ դառնում է էսկադրիլիայի ավագ։ Կուրսանտների հետ հարաբերությունները միանգամից չեն դասավորվում, բայց հետո ավագը իսկական «հայր» է դառնում պատերազմով կոփված տղաների համար։
Գալիս է Հաղթանակի օրը, որը բոլորի համար տոն է դառnում։ Ավագը և նրա կուրսանտները նույնպես հաղթել են, բայց նրանք աչքերն արցունքներով է լցնում կորստի դառնությունը և ցավը նրանց համար, ովքեր չեն ապրել մինչև մեծ հաղթանակ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 – սցենարիստ Վլադիմիր Կունինը, ռեժիսոր Նիկոլայ Կոշելևը, օպերատոր Ալեքսեյ Ղամբարյանը, դերասան Վլադիմիր Գոստյուխինը «Ավագը» ֆիլմի ստեղծման համար արժանացել են Ալեքսանդր Դովժենկոյի անվան արծաթե մեդալների։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Գոստյուխին – ավագ Կացուբա
- Նատալյա Սայկո – Նատաշա
- Ալեքսանդր Վասիլև – կուրսանտ Նիկոլսկի
- Անատոլի Գորին – կուրսանտ Տարասկին
- Ալեքսանդր Ժդանով – կուրսանտ Չեբոտար
- Անդրեյ Դանիլով – կուրսանտ Սերգեև
- Ռամազ Աբուշիձե – կուրսանտ Մենջերիձե
- Վլադիմիր Յուրև – կուրսանտ Լեսաև
- Պավել Կաշլակով – գնդապետ Եգորով
- Իգոր Կոմարով – գեներալ Լեժիև
- Իվան Բորտնիկ – Իվան Նիկանորիչ, հաշմանդամ
- Նիկոլայ Լավրով – կապիտան Խիժնյակ
- Դմիտրի Լադիգին – կրտսեր լեյտենանտ Պուգաչով
- Իգոր Եֆիմով – գնդապետ բանակի շտաբից
- Վալերի Միրոնով – լեյտենանտ
- Նիկիտա Միխայլովսկի – տանկիստ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Նիկոլայ Կոշելև
- Սցենարիստ՝ Վլադիմիր Կունին
- Օպերատոր՝ Ալեքսեյ Ղամբարյան
- Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
- Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Կրոպաչով
- Նկարիչ-դեկորատոր՝ Վիկտոր Իվանով
- Հնչյունային ռեժիսոր՝ Հարրի Բելենկի
- Երգերի տեքստերի հեղինակ՝ Ալեքսանդր Տվարդովսկի
- Մոնտաժող՝ Աննա Բաբուշկինա
- Կոստյումներ՝ Ն. Խոլմովա
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Գոստյուխինի խոստովանությամբ ֆիլմը մնում է դերասանի համար ամենասիրվածներից մեկը։
«Երևի մարդկային բնույթով այդ հերոսն ինձ ամենամոտն է, և ամենից շատ նա է արտահայտում իմ մարդկային էությունը։ Նման տեսակի մարդիկ, ինչպիսին ավագ Կացուբան է, անցնում է իմ շատ դերերի միջոցով»[1]։
Ավագ Կացուբան իմ լավագույն կերպարն է։ Կասեմ ավելին՝ մարդու իմ իդեալն է։[2]
- Ֆիլմը Ռուսաստանում թողարկվել է արտոնագրված տեսաերիզներով (տեղայնացնող՝ «Восток В»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Аргументы и факты — Владимир Гостюхин: "Боюсь играть законченную мерзость" - "АиФ в Белоруссии", № 10 (354) от 07.03.2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
- ↑ http://mvd.gov.by/modules.php?name=News&file=print&sid=2003(չաշխատող հղում)
|