Ասցիդիաներ
Ասցիդիաներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Polycarpa aurata տեսակի ասցիդիան (սպիտակը այլ կենդանի է` Triphyllozoon inornatum) | ||||||||
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Ascidiacea, Ascidiae
|
Ասցիդիաներ, (լատ.՝ Ascidiacea, Ascidiae), թրթուրաքորդավորներ ենթատիպի դասերից մեկը` սալպերի եւ ապենդիկուլյարների կողքին։
Արտաքին տեսքը եւ էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքինից միայնակ ասցիդիան նման է երկբերան անոթի։ Հիմքով ամուր ամրացած է սուբստրատին և ունի երկու անցք` բերանային և կլոակային սիֆոններ։ Մարմինը դրսից ծածկված է թաղանթով` տունիկայով։ Տունիկան արտադրվում է էպիթելի կողմից և, ներծծվելով անօրգանական աղերով, վերածվում առաձգական և ամուր պաշտպանական թաղանթի։ Բնության մեջ հանդիպում են միայնակ կամ գաղութային կենսակերպ վարող ասցիդիաներ։ Վերջին դեպքում առանձնյակներն այս կամ այն չափով միացած են իրար։ Հայտնի է ասցիդիաների մոտ 2300 տեսակ։
Մարսողական և շնչառական համակարգերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարսողական համակարգի առաջին բաժինը շատ մեծ ըմպանն է։ Այն բերանային սիֆոնից սահմանազատվում է հարխռիկային կամ հարըմպանային ակոսով, որի երկայնքով տեղադրված են դրսից չերևացող բարակ բերանային շոշափուկները։ Դրանց թիվն առանձին տեսակների մոտ հասնում է մինչև 30-ի։ Ըմպանի պատերին կան բազմաթիվ մանր անցքեր` ստիգմաներ, որոնք բացվում են ոչ թե դեպի դուրս, այլ` դեպի ատրիալային խոռոչ։ Ըմպանին հաջորդում է կարճ կերակրափողը, ապա` ստամոքսը, և ապա` աղին, որը հետանցքով բացվում է ատրիալային խոռոչի մեջ` կլոակային (կոյանոցային) սիֆոնի մոտ։ Ըմպանի փորային կողմով մի փոքրիկ ակոսիկ է անցնում, որը կոչվում է էնդոստիլ։ Այն պատված է թարթիչային էպիթելով եւ ունի գեղձային գոտիներ։ Այստեղ արտադրվող լորձը թարթիչների շարժման շնորհիվ մղվում է դեպի ըմպանի պատերը, եւ դրանց մակերեսով մեկ լորձի անընդհատ հոսք է ստեղծվում։ Այդ ընթացքում ջուրը բերանային սիֆոնից անցնում է ըմպան, ապա ստիգմաների միջով դուրս գալիս ատրիալային խոռոչ (եւ հետո` կլոակային սիֆոնով` արտաքին միջավայր)։ Այսպիսով, ըմպանի մակերեսով հոսող լորձը կլանում է ջրի մեջ գտնվող սննդի մասնիկները, որոնք պետք է ստիգմաներով դուրս գային, եւ հավաքվում էնդոստիլի հակառակ կողմում գտնվող մեջքային թիթեղիկի մոտ` առաջացնելով լորձի ժապավեն, որը հոսում է դեպի կերակրափող։ Սնունդը մարսվում եւ ներծծվում է ստամոքսում եւ աղիներում, իսկ չմարսված մնացորդները հետանցքով դուրս են գալիս ատրիալային խոռոչ, ապա` ջրի հոսանքի հետ` արտաքին միջավայր։ Ըմպանը ծառայում է նաեւ որպես շնչառության օրգան։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Է. Մ., Ողնաշարավորների կենդանաբանություն, (Ուս. ձեռնարկ), Մաս 1, ԵՊՀ հրատ., Երևան, 2009։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 596)։ ![]() |