Աստրի Տոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրի Տոբ
Ծնվել էդեկտեմբերի 9, 1898(1898-12-09)[1][2][3]
ԾննդավայրԿունգսհոլմ, Շվեդիա[3]
Մահացել էդեկտեմբերի 23, 1980(1980-12-23)[1][3] (82 տարեկան)
Վախճանի վայրըՄարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունՎիլհելմսոնի նկարչական դպրոց
Մասնագիտությունարվեստագետ և քանդակագործ
ԱմուսինԷվերտ Տոբ
Ծնողներհայր՝ Herman Bergman?, մայր՝ Emilia Bergman?
ԵրեխաներՍվեն-Բերտիլ Տաուբե և Ellinor Taube?
 Astri Taube Վիքիպահեստում

Աստրի Տոբ (Տաուբե, շվեդ.՝ Astri Taube, ծննդյան անունը՝ Բերգման (շվեդ.՝ Bergman), դեկտեմբերի 9, 1898(1898-12-09)[1][2][3], Կունգսհոլմ, Շվեդիա[3] - դեկտեմբերի 23, 1980(1980-12-23)[1][3], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3])[5], շվեդ քանդակագործ, նկարիչ։ Նրա ստեղծած երեխաների դիմաքանդակները գտնվում են հասարակական տարբեր վայրերում[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրի Տոբը ծնվել է 1898 թվականին Ստոկհոլմում՝ Պեր Հերման Բերգմանի և Մելեն Տոլֆի ընտանիքում[5]։ Քանդակագործություն սովորել է հորից և շվեդ հայտնի քանդակագործ Կարլ Միլլեսից[7]։

1925 թվականին ամուսնացել է Էվերտ Տոբի հետ, որին առաջին անգամ հանդիպել էր 9 տարեկանում[5]։ Զույգն ունեցել է չորս երեխա՝ Պեր Էվերտ Արվիդ Յոակիմ Տոբ (1926–2009), Ռոզ Մարի Աստրիդ Էլիզաբեթ Տոբ (1928–1928), Էլինոր Գանել Աստրի Էլիզաբեթ Տոբ (1930–1998) և Սվեն-Բերտիլ Տաուբե (1934)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոբը ստեղծել է դիմաքանդակներ և հայտնի է եղել իր «վիրտուոզ վարպետությամբ»[7], քանդակել է երեխաների, ծաղրածուների, ամուսնուն։ Տոբի ստեղծած Էվերտի արձաններից մեկը գտնվում է Ռիդարհոլմեն կղզում[8]։ Տոբը ստեղծել է նաև անագե մոմակալներ, կնիքներ, սիգարետի տուփեր, թանաքամաններ[6]։ Բացի քանդակներից, Տոբը նկարել և ստեղծել է գունավոր լիտոգրաֆներ[7]։ Ամուսնության ընթացքում Տոբը ամուսնու օգնականն ու մուսան էր և կենտրոնացած էր նրան աջակցելու գործում, ինչը վնաս էր իր գեղարվեստական կարիերային։ 78 տարեկանից մինչև մահ նա իրեն ամբողջովին նվիրել է ստեղծագործելուն[7]։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Flicka Med Fisk (բրոնզ)[9]
  • Էլսա Բորգ (բրոնզ, 1972) Södermalm, Vitabergsparken, Ստոկհոլմ[10]
  • Քանդակ և ցայտաղբյուր Ուփսալայի Ուրերոկե հիվանդանոցի բակում (1946)

Լիտոգրաֆներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ստեղծած ծափահարող ձեռքեր քանդակի համար արժանացել է Լիսերբերգ զվարճանքի զբոսայգու Lisebergsapplåden ամենամյա մրցանակին[13]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 15-ին Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Դիզայնի թանգարանում Շվեդիայի թագուհի Սիլվիայի կողմից բացվել է Տոբի աշխատանքների ցուցահանդեսը[6]։ Ցուցահանդեսի նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել Տոբի աշխատանքներին։ Նախագիծը ձեռնարկել էին Բրիտմո Բերնհարդսոնը (Գյոթեբորգի նահանգապետի կինը) և Տոբի որդին՝ Սվեն-Բերտիլը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 5,2 Koehl, Dan. «Astri Taube». Evert Taube (Swedish). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «Drottningen invigde utställning om Astri Bergman Taube i Göteborg» [Queen opens exhibition on Astri Bergman Taube in Gothenburg]. Royal Family (Swedish). Swedish Royal Court. 2006. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Lönnroth, Lars (2008 թ․ հունիսի 13). «Astri Bergman Taube – ett konstnärsliv» [Astri Bergman Taube – an artistic life]. Svenska Dagbladet. Stockholm: Lena Samuelsson. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. LeBlanc, Terry. «English Guide • Gamla Stan: a guide for short vistits (sic) to the oldest Stockholm island» (PDF). GicléeStockholm. LeBlanc Graphics. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «Astri Bergman-Taube—Past Auction Results». artnet. New York: artnet Worldwide. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Stockholm Art Council. «Elsa Borg». Skulptur Stockholm. Stockholm: City of Stockholm. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Astri Bergman-Taube—Past Auction Results». artnet. New York: artnet Worldwide. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. «180799. ASTRI BERGMAN-TAUBE, färglitografi, sign o numr 96/210» [180799. Astri Bergman-Taube, color lithograph, signed and numbered 96/210]. Bukowskis Market (English and Swedish). Stockholm: Bukowski Auktioner. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Jud (2005 թ․ ապրիլի 7). «Per Gessle to receive "Lisbergsapplåd" award». The Daily Roxette. Visa Kopu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրի Տոբ» հոդվածին։