Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (Կրիմսկի)
| Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի ռուս.՝ Церковь иконы Божией Матери | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կրիմսկի (Ուստ-Դոնեցկի շրջան) և Ուստ-Դոնեցկի շրջան |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Վոլգոդոնսկի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1854 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
| Ճարտարապետական ոճ | Ռետրոսպեկտիվիզմ |
| Հիմնադրված | 1854 |
![]() | |
![]() | |
| 47°40′14″N 40°46′07″E / 47.670555555556°N 40.768611111111°E | |
| od-krim.cerkov.ru | |
Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (ռուս.՝ Церковь иконы Божией Матери), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Ուստ-Դոնեցկի շրջանի Կրիմսկի խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը։ Կառուցված է ռետրոսպեկտիվիզմի ոճով։ Գտնվում է Ծննդյան նրբանցք, 14 հասցեով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիմսկի խուտորի Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցին կառուցվել է 1854 թվականին և օծվել է հանուն Աստվածածնի «Օդիգիտրիա» սրբապատկերի (որը, ըստ ավանդության, պատկերել է անձամբ Ղուկաս ավետարանիչը)։ Հիմնական շենքը և զանգակատունը կառուցվել են քարից, իսկ կցակառույցները` փայտից։ 1865 թվականին տաճարին կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։
Խորհրդային իշխանության տարիներին տաճարը, ինչպես շատ այլ եկեղեցիներ հակակրոնական հալածանքների ժամանակաշրջանում, փակվել է։ Եկեղեցու շենքը երկար տարիներ օգտագործվել է որպես հացահատկի շտեմարան և 20-րդ դարի վերջում լքվել է[2]։
1990 թվականին տաճարը վերադարձվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն` վերականգնելու և հետագայում ժամերգություններ անցկացնելու համար, որոնք վերսկսվել են նույն թվականին։ Դրանից հետո այնտեղ անցկացվել են վերակառուցման աշխատանքներ. վերականգնվել է բեմը, տեղադրվել են պատկերակալ, կառուցվել է ամբիոնը, եկեղեցու տարածքը ցանկապատվել է։ 2004 թվականին տեղադրվել են նոր գմբեթը, զանգակատան նոր զանգերը, սկսվել են տաճարը որմնանկարելու աշխատանքները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Крымский|Церковь иконы Божией Матери "Одигитрия"». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- 1 2 3 «Храм в честь иконы Божией Матери "ОДИГИТРИЯ" х. Крымский | наш приходской сайт» (ռուսերեն). od-krim.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

