Աստվածահայտնության տաճար (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստվածահայտնության տաճար
Bogoyavlensky sobor.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
ԱնվանվածՀայտնություն
Ճարտարապետական ոճբարոկկո
Առաջին հիշատակում1745
Փակված է1930
25,6 մետր
Երկարություն55,5 մետր
Լայնություն25,6 մետր
Բարձրություն66 մետր

Աստվածահայտնության տաճար (ռուս.՝ Богоявленский собор), 1930 թվականին ոչնչացված ուղղափառ բարոկկո ոճով եկեղեցի, որը գտնվել է Եկատերինբուրգի 1905 թվականի հրապարակում։ Ընկալվել է որպես քաղաքի հոգևոր և ճարտարապետական խորհրդանիշերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի խարխլված Եկատերինյան եկեղեցին փոխարինեն, 1745 թվականին Եկատերինբուրգի Առևտրի հրապարակում հիմնադրվեց Աստվածահայտնության փայտե եկեղեցին, որի շինարարությունը ավարտվեց 1747 թվականին։ 1755 թվականին եկեղեցուն կից կառուցվում է մատուռ` ի պատիվ Պողոս Պետրոս առաքյալների։ 1770 թվականին այս մատուռը ապամոնտաժվեց և տեղափոխվեց Համբարձման բլրի վրա, որտեղ էլ այն վերականգնվեց որպես Համբարձման եկեղեցի, որի տեղում 1771 թվականի հուլիսի 17-ին հիմնադրվեց երկհարկանի քարե եկեղեցի։ 1774 թվականի մարտի 30-ին օծվեց Աստվածահայտնության տաճարի առաջին հարկի գահասեղանը։ 1833 թվականին եկեղեցին ստացավ մայր տաճարի կարգավիճակ։ 1906 թվականին տաճարի կողքին կանգնեցվեց Ալեքսանդր II կայսեր հուշարձանը։ Տաճարում էին տեղի ունենում քաղաքի կյանքում ամենանշանավոր իրադարձությունները, խաչերթերը, պատվավոր հյուրերի հետ հանդիպումները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մայր տաճարի վերին եկեղեցին օգտագործվել է որպես 126-րդ պահեստային հետևակային գնդի աղոթատեղի։ 1930 թվականի հունվարին եկեղեցին փակվեց, իսկ նույն տարվա ամռանը պայթեցվեց, իսկ մնացորդները օգտագործվեց որպես շինանյութ։

Եկատերնբուրգի Աստվածահայտնության տաճարի հիմնաքարը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շենքը կառուցվել է 18-րդ դարի բարոկկո ոճին բնորոշ հատկանիշներով։ Ժամանակակիցների դիտարկումներով Աստվածահայտնության եկեղեցին հեռավոր կերպով հիշեցնում է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարը[1]։ Շենքի երկարությունը 55,5 մետր էր, լայնությունը 25,6 մ, բարձրությունը 40,5 մ, 5-աստիճանավոր զանգակատան բարձրությունը հասնում էր 66,2 մետրի և շուրջ 100 տարի այն համարվում էր քաղաքի ամենաբարձր ճարտարապետական շինությունը։ 180 քառակուսի սաժեն մակերես ունեցող տաճարում տեղավորվում էր մինչև 4500 մարդ։ Շինությունը ներկված էր կապույտ գույնով։

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր տաճարի պատկերապատումը եռաշարք է, մյուս մատուռներինը երկշարք։ Զանգակատանը եղել են 9 զանգեր՝ 10 տոննա ընդհանուր քաշով։

Կոնֆլիկտային իրավիճակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականների վերջերից Եկատերինբուրգի թեմի ղեկավարությունը հարց է բարձրացնում նախկին եկեղեցու տարածքում հուղարկավորված եկատերինբուրգյան արքեպիսկոպոսների գերեզմաններին այցելելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը վեճեր և հակամարտություններ է առաջացնում քաղաքային իշխանությունների հետ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]