Աստվածածնի Վերափոխման տաճար (Մոզդոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստվածածնի Վերափոխման տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Մոզդոկ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Կոորդինատներ: 44°39′47.919600100001″ հս․ լ. 43°44′2.8212000999917″ ավ. ե. / 44.66331100002777532° հս․. լ. 43.734117000027772804° ավ. ե. / 44.66331100002777532; 43.734117000027772804

Աստվածածնի Վերափոխման տաճար (ռուս.՝ Храм Успения Божией Матери), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության Մոզդոկ քաղաքում։ Նախկինում եղել է հայկական տաճար։

Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիա, Մոզդոկի շրջան, քաղաք Մոզդոկ, Շահումյան փողոց, 50։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզդոկի Աստվածածնի Վերափոխման տաճարը հայկական համայնքի նախկին տաճարն է։ Այն կառուցվել է 1898 թվականին՝ հին հայկական եկեղեցու տեղում[1], որը հայկական համայնքը կառուցել էր այստեղ 1796 թվականին (այլ տվյալներով՝ 1828 թվականին)[2]։ 1945 թվականին, ուղղափառ հավատացյալների խնդրանքով, եկեղեցու շենքն ու հարակից տարածքը փոխանցվել են Ռուս Ուղղափառ եկեղեցուն։ Եկեղեցին օծվել է ի պատիվ Աստվածածնի Վերափոխման, իսկ կողմնասեղաններից մեկն անվանակոչվել է Սուրբ Նիկողայոս Հրաշագործի պատվին[1]։

Տաճարի սրբությունը Աստվածածնի իվերիական («Մոզդոկյան») սրբապատկերն է, որը, համաձայն առասպելի, օսական ժողովրդին է նվիրել օս իշխան Սոսլանի կինը՝ վրաց Թամար թագուհին[1]։

Տաճարը 19-րդ դարի վերջում հիմնանորոգվել է քաղաքապետ Սողոմոն Ալադաթովի կողմից, իսկ 2011 թվականին ժողովրդի նվիրատվություններով փոխարինվել են բոլոր վեց եկեղեցական զանգերը։ Տաճարը բաց է բոլոր ուղղափառների համար[2]։

Եկեղեցու տարածքում հայկական համայնքի կողմից հավաքագրված գումարներով տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Ամեն տարի ապրիլի 24-ին Մոզդոկի հայերը հավաքվում են սուրբ խաչքարի մոտ՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]