Jump to content

Աստղաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղաշուշան
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Մկնասոխայիններ (Scilloideae)
Տրիբա Ornithogaleae
Ցեղ Աստղաշուշան (Ornithogalum)
L., 1753

Աստղաշուշան (լատիներեն՝ Ornithogalum), խնջլոզ, հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները գծաձև են կամ նշատարաձև, երբեմն՝ վրայից սպիտակավուն ջղերով։ Ծաղկաբույլը վահանամման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ՝ կանաչ շերտով կամ կանաչ եզրով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև կամ հակադիր ձվաձև բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։

Ժողովրդական բժշկության մեջ սոխուկներն օգտագործում են թարախապալարների բուժման նպատակով։

Ցեղի շատ տեսակներ չափազանց թունավոր են, պարունակում են սրտային գլիկոզիդներ եւ հնարավոր է՝ չճշտված ալկալոիդներ։ Չնայած որոշ տեսակներ երբեմն օգտագործվում են սննդի մեջ, շատ տեսակներ թունավոր են, ուստի անհրաժեշտ է խիստ զգուշություն և ճշգրիտ տեսակների ճանաչում, նախքան դրանց օգտագործումը։

Հատկապես թունավոր է Ornithogalum umbellatum ինվազիվ տեսակը, որը որոշ աղբյուրներում նշվում է հենց որպես Խնջլոզ կամ Խնջլուզ։

Ջերմամշակումը եւ մարինացումը, աղադրումը չեն մեկուսացնում բույսի թունավոր հատկությունները։ Թունավորման հիմնական նշաններն են

ա) Սրտային խնդիրներ՝ առիթմիա, դանդաղ կամ արագացած սրտխփոց

բ) Մարսողական խնդիրներ՝ սրտխառնոց, փսխում, լուծ

գ) Նյարդային համակարգի խանգարումներ՝ գլխապտույտ, թուլություն

դ) Մաշկային գրգռվածություն

ե) Շրթունքների, լեզվի, կոկորդի ուռածություն

Բույսը թունավոր է նաեւ կենդանիների համար։

Արժեքավոր է դեղագործության մեջ։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր լանջերին, քարերի մեջ, գիհու նոսրանտառներում, բոխու և կաղնու անտառներում, լեռնատափաստաններում, ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտիներում (850-2600 մ բարձրություններում)։

Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 10-13 տեսակ-ենթատեսակ.

Աստղաշուշան հայկական (Ornithogalum hajastanum)

Աաստղաշուշան Տեմպսկու (Ornithogalum tempskyanum, գրանցված է Կարմիր գրքում)

Աստղաշուշան լեռնային; Խնջլոզ (Ornithogalum montanum, թունավոր են բույսի բոլոր մասերը)

Աստղաշուշան կարճահասակ (Ornithogalum brachystachys, թունավոր են բույսի բոլոր մասերը)

Աստղաշուշան կորաձեւ (Ornithogalum arcuatum)

Աստղաշուշան Բալանսայի (Ornithogalum balansae)

Աստղաշուշան խոշոր (Ornithogalum magnum)

Աստղաշուշան հարթատերեւ (Ornithogalum platylobum)

Աստղաշուշան անդրկովկասյան (Ornithogalum transcaucasicum)

Աստղաշուշան Շելկովինկովի (Ornithogalum schelkownikowii)

Աստղաշուշան սիգմաձեւ; Սպիտակ բանջար (Ornithogalum sigmoideum)

Աստղաշուշան Գաբրիելյանի (Ornithogalum gabrielianae)

Աստղաշուշան նարբոնյան; Շրեշխնջլոզ (Ornithogalum narbonense)

Օգտագործումը սննդի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնջլոզ

Զատկի տոնական սեղանի ուտեստների ցանկում խնջլոզն իր ուրույն տեղն ունի։ Նրանից նաև թթու են պատրաստում։ Հայկական ընտանիքներում ընդունված էր խնջլոզը պատրաստել Ավագ հինգշաբթի, որպեսզի մինչև Զատիկ արդեն լավ թթված լիներ[1]։

Հարկ է նշել, որ չնայած 2000 տարուց ավելի աշխարհի տարբեր խոհանոցներում օգտագործմանը (հայկական, անգլիական, թուրքական եւ այլն), այնուամենայնիվ ժամանակակից գիտությունն ու բժշկությունը արգելում են բույսի ցանկացած մասի կիրառումը որպես սնունդ։ Բարձր թունավորության պատճառով խորհուրդ չի տրվում նույնիսկ ձեռքերով կպչել բույսին, քանի որ կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն։ Հատկապես թունավոր են սոխուկները։

Աստղաշուշանի մեկ այլ տեսակ՝ "Սպիտակ բանջար" ժողովրդական անվանմամբ եւս մեծ տարածում ունի, երբեմն կոչվում է նաեւ "ալագյազ": Սա Աստղաշուշան սիգմաձեւ (Ornithogalum sigmoideum) տեսակն է, որի ընձյուղներն ու տերեւները հյուսվում են ավելուկի գալերի պես, եւ չորացվում՝ որպես ձմռան պաշար։ Աստղաշուշան սիգմաձեւը եւս թունավոր է, եւ գլուկոզիդները չեն դադարեցնում իրենց ազդեցությունը ոչ միայն չորանալիս, այլեւ ջերմամշակումից։

Ինֆորմացին կարեւոր է, քանի որ վերաբերում է մարդկանց առողջությանը՝ անկախ սովորույթներից ու ավանդույթներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խորհրդանշական և համեղ. հայկական ավանդական Զատկի տոնին պատրաստվելու մեկ դաս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 Մարտ 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղաշուշան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղաշուշան» հոդվածին։