Աստիճան (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աստիճան (գերմ.՝ Stufe, իտալ.՝ grado, անգլ.՝ degree)՝ հնչյունաշարի ամեն մի հնչյունը։

Ամբողջական հնչյունաշարում բնույթով տարբեր աստիճանները յոթն են, ընդգրկված են մեկ օկտավայում, հանդիսանում են հիմնական աստիճաններ, ունեն վանկային անուններ՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի և տառային նշումներ՝ օ, ճ, 6, ք, 8, յ, հ։ Օկտավայում պարունակվող մյուս հինգ հնչյուններից յուրաքանչյուրը թեև ինքնուրույն է, բայց որպես հնչյունաշարի աստիճան համարվում է հարևան երկու հիմնամասներից վանկի բարձրացումը, օր. դոդիեզ (ա), կամ մյուսի իջեցումը, օր. ռեբեմոլ (ճ6տ)։ Աստիճանը կոչվում է նաև լադի ամեն մի առանձին հնչյունը և եռահնչյունը, որոնք նշվում են թվահամարներով և նույնպես ունեն անուններ։ Մաժոր և մինոր լադերը պարունակում են յոթական աստիճաններ՝ 1-ին աստիճանը կոչվում է տոնիկա, 2-րդը՝ վերևի՝ ձգտող, 3-րդը՝ վերևի մեդիանտ, 4-րդը՝ սուբդոմինանտ, 5-րդը՝ դոմինանտ, 6-րդը՝ ներքևի մեդիանտ, 7-րդը՝ ներքևի ձգտող։ Լադի բոլոր հնչյունների աստիճանական հաջորդականությունը կոչվում է գամմա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png