Աստերիքսը և գաղտնի թուրմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստերիքսը և գաղտնի թուրմը
ֆր.՝ Astérix : Le Secret de la potion magique[1]
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Գործողության վայրՖրանսիա
Հորինված երկիրAsterix universe?
Հիմնված էԱստերիքս[1]
Շարքի մասն էAsterix films?
ՌեժիսորԱլեքսանդր Աստիե[1] և Louis Clichy?[1]
ՍցենարիստԱլեքսանդր Աստիե[1] և Louis Clichy?[1]
ՀնչյունավորումԲեռնար Ալան[2], Քրիստիան Կլավիե[2], Գիլյոմ Բրիատ[2], Lévanah Solomon?[2], Lana Ropion?[2], Max Brunner?[2], Ethan Astier?[2], Florence Foresti?[2], Serge Papagalli?[2], Laurent Morteau?[2], Luna Karys?[2], Ֆրանսուա Մորել[2], Lionnel Astier?[2], Arnaud Léonard?[2], Joëlle Sevilla?[2], François Raison?[2], Daniel Mesguich?[2], Gérard Hernandez?[2], Պատրիկ Բոնել[2], Alex Lutz?[2], Jacques Chambon?[2], Նիկի Նոդե[2], Dominique Bastien?[2], Christophe Fluder?[2], Louis Clichy?[2], Ֆիլիպ Մորիե-Ժենու[2], Olivier Saladin?[2], Ալեքսանդր Աստիե[2], Élie Semoun?[2], Franck Pitiot?[2], Romain Segaud?[2], François Rollin?[2], Éric Bougnon?[2], Daniel Laloux?[2], Պատրիկ Պինո[2] և Yoann Blanc?[2]
ՊրոդյուսերPhilippe Bony?[1] և Marion Bayard?[1]
Բեմադրող նկարիչJérémie Brudieux?[1]
ԵրաժշտությունՖիլիպ Ռոմբի[1]
ՕպերատորDavid Dulac?[1]
ԽմբագիրBertrand Maillard?[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Լեզուֆրանսերեն[1]
ԸնկերությունSociété nouvelle de distribution?[1]
ԴիստրիբյուտորSociété nouvelle de distribution?[1]
Տևողություն85 րոպե[1]
ՇարքAsterix films?
ՊրիկվելAsterix: The Land of the Gods?
Թվականդեկտեմբերի 5, 2018[1][3]
ԱռաջադրումՍեզար մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համաւր
asterix.com/en/asterix-at-the-movies/animated-films/asterix-the-secret-of-the-magic-potion/(անգլ.)

Աստերիքսը և գաղտնի թուրմը (ֆր.՝ Astérix: Le secret de la potion magique), ֆրանսիական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, նկարահանվել է ֆրանսիացի նկարիչ Ալբեր Ուդերզոյի և գրող Ռենե Գոսիննիի` գալիացի ռազմիկներ Աստերիքսի և Օրբելիքսի արկածների մասին պատմող կոմիքսների մոտիվներով։ Սա «Աստերիքս և Օրբելիքս» (ֆր.՝ Astérix et Obélix) շարքի 10-րդ անիմացիոն ֆիլմն է։ Ֆիլմում կան պատմական իրադարձությունների մասին բազմաթիվ ակնարկներով։ Ֆիլմի պրեմիերան Ֆրանիսայում նախատեսված է 2018 թվականի դեկտեմբերի 5-ին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր գալլերը հնուց իրենց ուժը վերցնում էին գաղտնի ըմպելիքից, որը պատրաստում էր մեծ ծերունին։ Սակայն դժբախտությունը գալիս է այնտեղից, որտեղից չէին սպասում․ հեղինակավոր դրուիդն ընկնում է ծառից և ջարդում իր երկու ոտքերը։ Այժմ Աստերիքսը և Օբելիքսը պետք է մեկնեն վտանգավոր ճանապարհորդության` գտնելու նոր դրուիդի, ով արժանի կլինի իմանալ գաղտնի թուրմի բաղադրատոմսը[5]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստերիքս» կոմիքսն առաջին անգամ հայտնվել է Ֆրանս–բելգիական Pilote ամսագրում, 1959 թվականի հոկտեմբերի 29։ Սյուժեն հորինել է Ռենե Գոսիննին, նկարիչը եղել է Ալբերտ Ուդերզոն։ 1977 թվականին, Գոսիննիի մահից հետո, Ուդերզոն շարունակել է կոմիքսներ թողարկել ինքնուրույն։ 2009 թվականին կոմիքսի թողարկման իրավունքը փոխանցվել է Hachette հրատարակչությանը։
  • Գլխավոր հերոս կարճահասակ Աստերիքսին որպես կանոն ճանապարհորդությունների ժամանակ ուղեկցում է չաղլիկ Օրբելիքսին։ Ավելի ուշ շրջանի կոմիքսներում նա հանդես է գալիս Աստերիքսի հետ հավասար, նրա անունն անգամ նշվում է վերնագրում։ Կոմիքսների գործողությունները կատարվում են ինչպես հերոսների հայրենի գյուղում, այնպես էլ` ամբողջ հին աշխարհում։
  • «Աստերիքս» կոմիքսը կամ «Աստերիքսի ճանապարհորդությունները» եվրոպական ամենատարածված կոմիքսներից մեկն է, այն թարգմանված է ավելի քան 100 լեզուներով[6]։
  • Աստերիքսի մասին կոմիքների գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցել է 325 միլիոնը[7][8]։
  • Կոմիքսների գրքերը և հավաքածուներն այժմ թարգմանված են ավելի քան 100 տարբեր լեզուներով (ներառյալ լատիներենը և հին հունարենը) և բարբառներով։ Աստերիքսը շատ հայտնի է եվրոպական երկրների մեծամասնությունում, ինչպես նաև` Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Քենիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում և Կոլումբիայում։
  • 2017 թվականին թողարկվել է Աստերիքսի և Օրբելիքսի արկածների մասին պատմող 37 գիրք[9]։
  • Կոմիկքսի հեղինակները Աստերիքս անունը դիտավորյալ են ընտրել, որպեսզի այն սկսվի «Ա» տառով և դրանով իսկ միշտ հայտնվի կոմիքսների կատալոգների առաջին տողերում։ Աստերիքս անունը «աստերիքս» բառի կելտական ձևով աղավաղված և ծիծաղելի տարբերակն է։ Աստերիքսը ցածր է հասակով, բեղավոր է և կրում է թևավոր սաղավարտ։
  • Բացի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը, թողարկվել է 4 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ Աստերիքսի և Օրբելիքսի արկածների մասին։ Ֆիլմում Աստերիքսի դերը կատարել են Քրիստիան Կլավյեն, Կլովիս Կորնյակը և էդուարդ Բաերը։ Օրբելիքսի դերում է Ժերար Դեպարդիեն։
  • «Աստերիկսի 12 սխրանքները» (1976) ֆիլմից հետո «Աստերիքսը և գաղտնի թուրմը» երկրերդ անիմացիոն ֆիլմն է Աստերիքսի և Օրբելիքսի մասին, որը հիմնված չէ որևէ որոշակի կոմիքսի վրա, սակայն ստեղծվել է` հաշվի առնելով Ալբեր Ուդերզոյի և Ռենե Գոսիննի ստեղծած կերպարներին հատուկ բնավորության գծերը[10]։
  • Մի քանի տասնամյակում թողարկվել են մի շարք խաղեր Աստերիքսի և Օրբելիքսի մասին։ Նորագույն խաղը նախատեսվում է թողարկել 2019 թվականին՝ Asterix & Obelix XXL 3 անվանումով։ Այն կթողարկվի բոլոր պլատֆորմերով, և նրա մեջ կլինի համագործակցային ռեժիմ[11]։
  • Ֆրանսիացիների կողմից Երկրի ուղեծիր ուղարկված առաջին արբանյակը կոչվել է ի պատիվ ցածրահասակ Աստերիքսի։
  • Ի պատիվ Աստերիքսի է կոչվել նաև զվարճանքի «Աստերիքսի զբոսայգին» Փարիզում։ հաճախելիության ցուցանիշով այն երրորդ զբոսայգին է Ֆրանսիայում[12]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստերիքսը և գաղտնի թուրմը» անիմացիոն կատակերգության առաջին թրեյլերը ներկայացվել է 2018 թվականի ամռանը[13], իսկ դրա կրնկօրինակված տարբերակը` աշնան սկզբին[14]։

Երկրորդ օրիգինալ ֆրանսերեն թրեյլերը համացանցում ներկայացվել է հոկտեմբերի կեսերին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Astérix - Le Secret de la potion magique (ֆր.) — 1949.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 Astérix - Le Secret de la potion magiqueCinémathèque Française.
  3. Astérix - Le Secret de la Potion MagiqueKinepolis.
  4. Release Info
  5. Официальный синопсис анимационной комедии «Астерикс и тайное зелье»
  6. Cendrowicz, Leo (2009 թ․ նոյեմբերի 19). «Asterix at 50: The Comic Hero Conquers the World». Time.
  7. volumes-sold (2009 թ․ հոկտեմբերի 8). «Asterix the Gaul rises sky high». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Sonal Panse. «Goscinny and Uderzo». Buzzle.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  9. «The collection». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Asterix: The Secret of the Magic Potion, trivia
  11. Asterix & Obelix XXL, Игромания
  12. Parc Asterix, Paris
  13. ASTERIX - LE SECRET DE LA POTION MAGIQUE // Bande-annonce teaser
  14. АСТЕРИКС И ТАЙНОЕ ЗЕЛЬЕ | Первый трейлер | В кино с 17 января
  15. ASTÉRIX - LE SECRET DE LA POTION MAGIQUE // Bande-annonce

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]