Ասպետների բերդ
Ասպետների բերդ ռուս.՝ Рыцарский замок | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1990 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Տարասով |
Դերակատարներ | Ալեքսանդր Կազնով, Օլգա Կաբո, Բորիս Խիմիչև, Ալեքսանդր Ինշակով, Սերգեյ Տարասով և Ալեքսեյ Կոլեսնիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Ասպետների բերդ»՝ ռեժիսոր Սերգեյ Տարասովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, «Ժանր» կինոստուդիայի մասնակցությամբ, 1990 թվականին, Ալեքսանդր Բեստուժև-Մարլինսկու «Նեյգաուզենի ամրոց» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 1991 թվականի մայիսին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը տեղի են ունենում 14-րդ դարում։ Ֆիլմում նկարագրվում է Լիվոնյան օրդենի և Ռուսիայի պայքարը։ Սահմանի փոխհրաձգությունների ընթացքում Նովգորոդի հարյուրապետ Վսեսլավը ազնվազարմ ասպետ Ռոմուալդ ֆոն Նորդեկի մոտ գերի է ընկնում և նրա Նեյգաուզենի ամրոցում անկնկալվում է ռազմագերիների փոխանակում։ Տանտերերը գերուն որպես հյուր են վերաբերվում։ Շուտով ամրոցում հյուրընկալում է ևս մի ասպետ՝ Էվալդ ֆոն Մեյը, ով աչք էր դրել Ռոմուալդի կնոջ՝ Էմմայի վրա։ Երազելով տիրանալ և՛ ամրոցին, և՛ տանտիրուհուն՝ Էվալդը փախցնում է Էմմային։ Ազնվազարմ Վսեսլավը, ի պատասխան Ռոմուալդի հյուրընկալության, օգնում է նրան փրկել Էմմային։ Որոշ ժամանակ անց Վսեսլավը ու Ռոմուալդը կրկին հանդիպում են մարտի դաշտում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Կազնով - Վսեսլավ
- Օլգա Կաբո - Էմմա՝ Ռոմուալդի կին
- Դենիս Տրուշկո - Ռոմուալդ ֆոն Նորդեկ
- Պարամոնով Եվգենի - Էվալդ ֆոն Մեյ
- Բորիս Խիմիչև - Զիդֆրիդ ֆոն Մեյ
- Ալեքսանդր Ինշակով - Կոնրադ
- Լիդիա Աննաևա - Աննա
- Ալեքսեյ Պանկին - Անդրեյ
- Յուրի Սլաբադենյուկ - Պավել
- Սերգեյ Նեչայև - Սատտար
- Սերգեյ Տարասով - Մանֆրես Վոլֆ
- Ալեքսեյ Կոլեսնիկով - Հանս
- Եվգենի Դեգտրյարենկո - Ռիխարդ[1]
Ֆիլմի ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սերգեյ Տարասով
- Օպերատոր՝ Գրիգոր Բելենկի
- Կոմպոզիտոր՝ Իգոր Կատյունկով[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|