Ասպարուխ (Բուլղարիայի խան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպարուխ
բուլղար․՝ Аспарух
KanasJubigiAsparukh2.JPG
Դրոշ
(1-րդ) Բուլղարիայի խան
679 - 700
Նախորդող նախորդ իշխանությունից
Հաջորդող Տերվել
 
Քաղաքացիություն՝ Բուլղարիա
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն բուլղարացի
Ծննդյան օր 640
Ծննդավայր Բուլղարիա Բուլղարական առաջին կայսրություն
Վախճանի օր 700 կամ 701
Վախճանի վայր Դնեպր
Դինաստիա Դուլո դինաստիա
Հայր Կուբրատ
Զավակներ Տերվել և Ajjar of Bulgaria

Ասպարուխ (բուլղար․՝ Аспарух, 640–700), Բուլղարիայի խան, ով սերում է Դուլո թագավորական դինաստիիայից[1][2]:

Համարվում է Բուլղարիայի առաջին կայսրության հիմնադիրը և առաջին միապետը[3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպարուխը եղել է Բուլղարիայի մեծ խան Կուբրատի երրորդ որդին։ Նրա մահից հետո՝ 665 թվականին, Ասպարուխը հորից ժառանգում է Բուլղարիայի մի մասը, մասնավորապես օնոգոնդուրների ցեղերի բնակվելու տարածքը։

Ասպարուխը ստիպված է լինում պայքարել խազարների դեմ, ովքեր օգտվելով բուլղարների թուլացումից Բուլղարիայի մի հատվածում ստեղծել էին իրենց պետությունը։

Հոր մահից հետո Բուլղարիան բաժանվեց հինգ որդիների միջև։ Ասպարուխը կարծում էր, որ երկրի տարածքային ամբողջականության ապահովման համար անհրաժեշտ էր գտնել նոր դաշնակիցներ։ Այդպիսի դաշնակիցներ են դառնում Ասպարոխի համար Թրակիայում ապրող սլավոնները։

Նրա պլանը հաջողվեց և 679 թվականին Բյուզանդիայից Դոբրոգեայի գրավումից հետո Ասպարուխը իր հսկայական տարածքների վրա հիմնում է Բուլղարական առաջին կայսրությունը և դառնում նորանկախ երկրի առաջին խան։

Այս շրջանում ևս շարունակվում էին բուլղար-բյուզանդական հակասությունները, մասնավորապես Բուլղարիայի համար լուրջ վտանգ էր սպառնում Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IV Ծիրանածինը: Չնայած դրան ի վերջո Բյուզանդիայի և Բուլղարական կայսրության միջև կնքվում է հաշտություն։

689 թվականին Ասպարուխը խախտում է հաշտության պայմանագիրը և հարձակվում Բյուզանդիայի ենթակայության տակ գտնվող Թրակիայի վրա։ Պատճառն այն էր, որ Հուստինիանոս II-ը քարոզարշավ էր սկսել Մակեդոնիայում, որը դուր չէր գալիս Բուլղարիային։

Նրա նպատակն էր սլավոնական անկախ պետությունների ստեղծելը Փոքր Ասիայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иоахим Вернер, «Захоронение в Малом Перещеннине и Кубрат, хан болгарский», газета «Софийские новости», 1985, январь, 9.
  • Бичурин Н. Я., «Собрание сведений».
  • Попов А., «Обзор хронографов русской редакции», 1866.
  • Каховский В. Ф., «Происхождение чувашского народа», 2003.
  • Кури Вантер, «История чувашского народа», Чебоксары, библиотека ж-ла «Ялав» (Знамя), 1990.
  • «Краткая история Болгарии (С древнейших времен до наших дней)», издательство «Наука», Москва, 1987. Мизиев И. М., «История Карачаево-балкарского народа».
  • К. Иречек, «История болгар», Варшава, 1877. Гумилев Л. Н., «Древние тюрки»
  • Евгени Константинов, «Дрезговини», роман, София, «Народна младеж», 1960.
  • Бележити българи (под ред. на Пламен Павлов), т. І. София, «Световна библиотека», 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]