Ասպարեզ (թերթ, Ֆրեզնո)
Ասպարեզ արմտ. հայ.՝ Ասպարէզ | |
---|---|
![]() | |
Տեսակ | թերթ |
Լեզու | արևմտահայերեն և անգլերեն |
Հիմնադրվել է | 1908 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Լոս Անջելես և Ֆրեզնո |
Գրասենյակ | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կայք | asbarez.am(հայ.)(անգլ.) և asbarez.com |
«Ասպարեզ» (անգլ.՝ Asbarez), հայ-ամերիկյան երկլեզու օրաթերթ, որը թողարկվում է հայերեն և անգլերեն լեզուներով Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)՝ ԱՄՆ արևմուտքում գտնվող Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի կողմից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթը սկսել է հրատարկվել 1908 թվականին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Այն տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիա մի քանի տասնամյակ անց, երբ այնտեղ սկսել է ձևավորվել ամերիկահայ համայնքը։ Նախքան 1970-ական թվականներին Լոս Անջելեսի Հոլիվուդյան թաղամասում գտնվող նոր գլխավոր գրասենյակ տեղափոխվելը՝ թերթի գլխավոր գրասենյակները գտնվում էին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում՝ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում[2]։
Օրաթերթը թողարկվում է շաբաթվա հինգ օրերին։ Երեքշաբթիից ուրբաթ օրերին այն ունենում է 16-28 էջ, իսկ շաբաթ օրը՝ 40-48 էջ։ Այն նաև պարբերաբար ամսագրերի հավելվածներ է հրատարակում՝ հատուկ առիթների համար։
Ասպարեզը անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը ներառում է և՛ հայերեն, և՛ անգլերեն բաժիններ։ Համահայկական թերթ դառնալուց հետո՝ 1970 թվականի մայիսի մեկից ավելացվել է կանոնավոր թողարկվող անգլերեն բաժինը։ 1993 թվականի հունվարից անգլերեն բաժինը դարձել է ամենօրյա։
Առցանց հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթն առցանց է հրապարակվել 1994 թվականին, իսկ 1997 թվականին սկսել է գործարկել իր վեբ կայքը[3]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորիզոն Հեռուստաընկերությունը դարձել է թերթի հեռարձակման գործընկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արմինյըն Ռիվյու». www.arfd.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «About Asparēz = Asbarez. [volume] (Fresno, Calif.) 1908-????». Library of Congress. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Asbarez.com – Armenian News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.