Ասոմատոս (հուն․՝ Ασώματος, թուրքերեն՝ Özhan), գյուղ Կիպրոսի ՀանրապետությանԿիրենիայի շրջանում։ Գյուղը դե ֆակտո գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կոչվող պետության կազմում։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 73 մարդ[1]։ Գյուղը մոտ է գտնվում Միրտու գյուղին։ Գյուղը մինչև 1974 թվականը բնակեցված է եղել 530 մարոնիտներով, սակայն գյուղը այժմ բնակեղված է թուրք կիպրացիներով, միայն մի քանի ծեր մարոնիտներ են ապրում գյուղում[2]։ Քաղաքաբնակ մարոնիտները կարող են այցելել գյուղ և գյուղի միակ մարոնիտյան եկեղեցի միայն կիրակի օրերին։