Ասիական շագանակագույն ամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկայական շագանակագույն ամպ Չինաստանի վրա (2001 թվականի ապրիլ, ՆԱՍԱյի նկարը).

Ասիական շագանակագույն ամպ, կամ Հսկայական շագանակագույն ամպ, աղտոտված մթնոլորտի շերտ, որը պարբերաբար ծածկում է Հարավային Ասիայի մի մասը՝ ներառյալ Հնկական օվկիանոսը, Հնդկաստանը և Պակիստանը՝ տարածվելով մինչև Չինաստան[1]։ Հարավային Ասիայի վրա մթնոլորտի աղտոտված հսկայական շագանակագույն շրջանը արբանյակներից արված նկարներից երևում է դեկտեմբեր-ապրիլ ամիսներին։ «Ասիական շագանակագույն ամպ» տերմինը առաջին անգամ հայտնվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի զեկույցում 2002 թվականին՝ 1999 թվականի անցկացված «Փորձ Հնդկական օվկիանոսում» նախագծի շրջանակներում[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքից դիտվող մշուշը իրենից ներկայացնում է փոքր չափերի հավասարակշռված մասնիկների խառնուրդ, որոնք կարող են մնալ օդում բավականին երկար ժամանակ։ Այն կազմված է մի քանի աղտոտիչներից, հիմնականում մրից, սուլֆատներից, նիտրատներից, օրգանական նյութերից, մոխրից և հանքային փոշուց, որն առաջանում է գյուղական շրջաններում վառելիքի և կենսազանգվածի այրման արդյունքում։ Քանի որ հունվար-մարտ ամիսներին այս շրջաններում չորային եղանակ է, օդի բնական մաքրում տեղի չի ունենում։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի հսկայածավալ ծխային աղտոտումը առաջին անգամ արձանագրվել է 1999 թվականին «Փորձեր Հնդկական օվկիանոսում» նախագծով անցկացված հետազոտության արդյունքում։ Այն գրանցվել է որպես աշխարհի մթնոլորտի ամենախոշոր աղտոտումը, որը հասնում է 2-3 կմ բարձրության և զբաղեցնում է ԱՄՆ-ի տարածքին հավասար մակերես։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ սկսել է իրագործվել ծրագիր, որն ստացել է «Ասիական շագանակագույն ամպ» անվանումը։ Նրա նպատակն էր հետազոտել ծխային աղտոտման ազդեցությունը մի շարք պարամետրերի վրա՝ ներառյալ մուսսոնային ռեժիմը, ջրային հաշվեկշիռը, գյուղատնտեսական արտադրությունը և առողջ բնակչության վիճակը։ ՆԱՍԱ-ն գրանցել է հսկայական շագանակագույն ամպ 2004[3] և 2007 թվականներին[4]։

Կլիմայի վրա ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխային աղտոտումը Հնդկական օվկիանոսի մակերեսի արևային լուսավորումը նվազեցնում է 10%-ով և առաջացնում է լուսավորության ավելի մեծ կրճատում մայրցամաքների նկատմամբ։ Ենթադրվում է, որ ծխային աղտոտումը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մուսսոնային շրջանառության, տեղումների շրջանային բաշխման և մթնոլորտում ջերմաստիճանի ուղղահայաց բաշխման վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Asian Brown Cloud – fact and fantasy
  2. Ramanathan, Veerabhadran et al. (2002) The Asian brown cloud climate and other environmental impacts: impact study Արխիվացված 2004-06-05 Wayback Machine Center for Clouds, Chemistry and Climate, United Nations Environment Programme, Nairobi Kenya, ISBN 92-807-2240-9, accessed 8 December 2008
  3. «NASA Eyes Effects of a Giant 'Brown Cloud' Worldwide (2004)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  4. Global Aerosol System 2000-2007 (NASA Earth Observatory)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]