Առողջապահության լրատու
Արտաքին տեսք
| Առողջապահության լրատու | |
|---|---|
| Տեսակ | շաբաթաթերթ |
| Ժանր | բժշկություն |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | 1998 |
| Երկիր | |
| Գրասենյակ | Երևան, Հայաստան |
«Առողջապահության լրատու», կիսամսյա (մինչև 2011-ը՝ շաբաթաթերթ) պարբերական։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առողջապահության լրատուն» Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնաթերթն է։ Հրատարակվում է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, լույս է տեսնում 1998 թվականից՝ Երևանում[1]։
Խմբագիրներ՝ Լիլիթ Թադևոսյան, Աիդա Հովնանյան (1999-ից)։ Տպագրում է նախարարության ձեռնարկած բարեփոխումներին, ծրագրերին, Հայաստանում առողջապահության գերակա խնդիրներին վերաբերող նյութեր, գիտաբժշկական և գիտահանրամատչելի հոդվածներ, ակնարկներ վաստակաշատ բժիշկների, բուժքույրերի մասին, անդրադառնում է համաշխարհային բժշկագիտության նորություններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |