Առնետորս
Առնետորս մալայալամ՝ എലിപ്പത്തായം | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1981 |
Լեզու | մալայլամ |
Ռեժիսոր | Ադուր Գոպալակրիշնան |
Պրոդյուսեր | K. Ravindranathan Nair? |
Սցենարի հեղինակ | Ադուր Գոպալակրիշնան |
Դերակատարներ | Karamana Janardanan Nair? և Շարադա |
Օպերատոր | Մանկադա Ռավի Վարմա |
Երաժշտություն | M. B. Sreenivasan? |
Մոնտաժ | Մ․ Մանի |
Տևողություն | 116 րոպե |
Առնետորս (մալայալամ՝ എലിപ്പത്തായം), ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանի հնդկական ֆիլմ դրաման[1]։ Շատ քննադատների կարծիքով` սա ռեժիսորի լավագույն ֆիլմերից է։ Ֆիլմը ցուցադրվել է մի քանի կինոփառատոների ժամանակ, այդ թվում` 1982 թվականի Կաննի կինոփառատոնին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում ցուցադրվում է ժամանակակից ֆեոդալների գյուղական կյանքի մթնոլորտը։ Մեծ կալվածքում ապրում են եղբայրը և երկու չամուսնացած քույրերը։ Առաջին քույրը ամբողջ օրը ստրկուհու նման վարում է տնտեսության գործերը, իսկ երկրորդը տարված է դպրոցական ուսուցչով, բայց եղբայրը չի ուզում, որ նրանք ամուսնանան։ Գուցե, նա ընդհանրապես ոչինչ չի ուզում և իրեն հաշիվ չի տալիս դրանում։ Նրա մարդկային վառ բնավորությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ տանը առնետներ են հայտնվում։ Եղբայրը ոչիչ չի կարողանում անել, իսկ փոքր քույրը ստիպված է համբերատարորեն որսալ դրանց և խեղտել լճի մեջ։
Առնետորսը մետաֆոր է, որը ցույց է տալիս, թե ինչպես են կանայք հայտնվում ֆեոդալական համակարգի թակարդի մեջ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարամանա Ջանարդանան Նաիր` Ուննի
- Ջալաջա` Շրիդևի
- Ռաջամ Նաիր` Ջանամմա
- Շարադա` Ռաջամմա
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրիտանական կինոյի ինստիտուտի միցանակ
- 1982 թվականին ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանն արժանացել է Sutherland Trophy մրցանակին
- Լոնդոնի կինոփառատոնի մրցանակ
- 1982 թվական, մրցանակ` «Ամենաինքնատիպ և ստեղծագործական ֆիլմ» անվանակարգում (Ադուր Գոպալակրիշնան)
- Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան)
- 1982 թվական, «Արծաթե լոտոս» մրցանակ` լավագույն երաժշտության համար (Պ. Դևադաս)[3]
- 1982 թվական, «Արծաթե լոտոս» մրցանակ` մալայամերեն լեզվով լավագույն ֆիլմի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «It's a small world» (անգլերեն)։ britannica։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-30
- ↑ «Festival de Cannes: Elippathayam» (անգլերեն)։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-30
- ↑ «29th National Film Awards» (անգլերեն)։ Directorate of Film Festivals։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առնետորս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Առնետորս»»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Առնետորս»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Mathrubhumi article
|