Jump to content

Առեղծվածային բնավորություն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առեղծվածային բնավորություն
ռուս.՝ Загадочная натура
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1883
Հրատարակվել էմարտի 19 (31), 1883

«Առեղծվածային բնավորություն» (ռուս.՝ Загадочная натура), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1883 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Օսկոլկի» հումորային ամսագրում 1883 թվականի մարտի 19-ին՝ «Անտոշա Չեխոնտե» ստորագրությամբ։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականի մարտի 19-ին «Օսկոլկի» ամսագրում տպագրվելուց հետո ներառվել է նաև 1886 թվականին լույս տեսած «Խայտաբղետ պատմվածքներ» հավաքածուում, իսկ ավելի ուշ ընդգրկվել է Չեխովի պատմվածքների ժողովածուի առաջին հատորում, որը 1899-1901 թվականներին լույս է տեսել Ադոլֆ Մարքսի կողմից։ Ժողովածուի հրատարկման համար Չեխովը կատարել է որոշակի ոճական փոփոխություններ և հերոսների բնավորություններում սաստկացրել հեգնական երանգը։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն, չեխերեն, ֆիններեն, շվեդերեն[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում գնացքի խցիկում։ Բազմոցին կիսապառկած կինը հովհարով հով է անում։ Աղջկա դիմաց նստած է նահանգային պաշտոնյան։ Նա ուսումնասիրում է աղջկան և միաժամանակ խոսում նրա հետ։ Աղջիկը սկսում է խնդրել Վոլդեմարին պատմել, թե ինչ է իմացել նրա մասին, բայց պաշտոնյան հրաժարվում է և խնդրում պատմել հենց իր մասին։ Աղջիկը պատմում է, որ դժբախտ է եղել, իր խոսքերով՝ տառապող Դոստոևսկու ճաշակով։ Նրա հայրը խելացի էր, բայց խաղաթուղթ էր խաղում և խմում. մոր մասին նա չպատմեց, այլ միայն նշեց, որ մեծացել է աղքատության մեջ։ Պատմող աղջիկը սովորել է ոչ շատ լավ ինստիտուտում, և հետագա կյանքի ընթացքում ինքն է հարթել իր ճանապարհը։ Փորձելով բարելավել իր դիրքը՝ աղջիկը հարուստ տարեց գեներալի էր հանդիպել։ Նա սկսել էր ճանապարհորդել, բարեգործություն անել, բայց միևնույն ժամանակ տառապում էր տհաճ ծեր տղամարդու գրկում։ Ծերունու մահից հետո պատմողը փոքր ժառանգություն էր ստացել։ Նա պատմում է սիրելի մարդու հետ հանդիպման երազանքների մասին, բայց անմիջապես ընդհատում է` տեղեկացնելով, որ իր ճանապարհին հայտնվել է ևս մեկ հարուստ ծերուկ։ Պատմության ավարտից հետո պաշտոնյան կարոտից հոգոց է հանում։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոլդեմար՝ չինովնիկ-հոգեբան
  • Աղջիկ՝ պատմվածքը պատմող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. М., Опульская Л. Д., Чудаков А. П. Долотова Примечания // Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького.. - М.: Наука, 1975. - Т. 2. [Рассказы. Юморески], 1883-1884. - М.: Наука,. - С. 467–559.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]