Առաքել Օգանեզով
Առաքել Օգանեզով | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1907 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 25, 1974 (67 տարեկան) |
Մահվան վայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Առաքել Կարապետի Օգանեզով (մարտի 3, 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1974, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, խորհրդային բանակի գեներալ-մայոր (1953)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան ռազմահետևակային ուսումնարանը (1931), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային առընթեր հրամկազմի կատարելագործման դասընթացները (1947)։ 1931 թվականից ծառայել է 22-րդ դիվիզիայի 65-րդ հրաձգային գնդում, եղել դասակի, վաշտի, գնդի դպրոցի, գումարտակի հրամանատար։ 1939 թվականին փոխադրվել է Հեռավոր Արևելք, նշանակվել 191-րդ հրաձգային գնդի հրամանատարի օգնական, այնուհետև՝ կորպուսի շտաբի հետախուզական բաժնի պետ, հրաձգային գնդի հրամանատար, 1944 թվականի հոկտեմբերին՝ Հեռավոր-արևելյան ռազմաճակատի 15-րդ բանակի 260-րդ առանձին հրաձգային բրիգադի, 1945 թվականին՝ 361-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Կայսերական ճապոնիայի դեմ ռազմական գործողություններին։ Օգանեզովի հրամանատարությամբ գործող դիվիզիան 1945 թ.-ի օգոստոսին Մանջուրիայում գրավել է Ֆուցզին, Ցզյամուսի, Սանսին և Ֆանչժեն քաղաքները։ 1947 թվականից Օգանեզովը նշանակվել է միավորման հրամանատարի տեղակալ, 1948 թվականին՝ հրամանատար։ 1957 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշաններով։
Առաքել Օգանեզովը մահացել է 1974 թվականի մայիսի 25-ին, Սոչի քաղաքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ studio, 5165m. «Anunner.com - ԱՌԱՔԵԼ ՕԳԱՆԵԶՈՎ ԿԱՐԱՊԵՏԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 511)։ ![]() |