Առաջին ռատուշա (Պուշկին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Առաջին ռատուշա
Пушкин, Московская ул., 33 - Городовая ратуша (первая) 2.jpg
Տեսակտեսարժանություն և բնակելի տուն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1811 և 1813
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?

Առաջին ռատուշա (ռուս.՝ Первая городовая ратуша), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում[1][2]։ Կառուցվել է 1811-1813 թվականներին։ Տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտ է, տեղակայված է Մոսկովսկայա փողոցի թիվ 33 շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատուշան Ցարսկոյե Սելո է տեղափոխվել Սոֆիայից 1810 թվականին։ Այդ նպատակով հարմարեցվեց Մոսկովյան փողոցի վրա գտնվող կիսավերնահարկով տունը, որը նախապես կառուցվել էր որպես բնակելի շենք, Վիլյամ Հեստեի նախագծով և Լուիջի Ռուսկայի ղեկավարությամբ։ Քաղաքապետարանը այդտեղ է գտնվել մինչև 1860-ական թվականների կեսերը, երբ տեղափոխվեց Նաբերեժնայա փողոցի վրա գտնվող նոր շենք։ 1860-1891-ական թվականներին շենքը վերակառուցվել է, բայց հեղինակն անհայտ է։ 1860-ական թվականներին բակում կառուցվեց փայտե երկհարկանի կողաշենք։ 1891 թվականին վերակառուցումից հետո շենքում տեղակայվեց գավառային գանձատունը և Ռուսական առևտրաարդյունաբերական բանկի մասնաճյուղը[3][4]։

Քաղաքապետարանի շենքում վերջին տարիներին հիմնականում տեղակայված է Խնայբանկի մասնաճյուղը։ Հեղափոխությունից հետո կողաշենքը հարմարեցվել էր բնակության համար, 2009 թվականին այն տարաբնակեցվեց։ 2013 թվականին հիմնական շենքը ընդգրկվեց մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ, իսկ կողաշենքը չընդգրկվեց այդ ցանկում։ 2014 թվականին կողաշենքը քանդվեց, 2017 թվականին այն նախնական տեսքից որոշ շեղումներով վերականգնվեց բետոնից փայտե երեսապատումով[3][5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի շենքը կիսավերնահարկ տան տիպիկ օրինակ է։ Խնայբանկի բաժանմունքի գործառնական սրահի ներսակողմը 1960-ական թվականներից որոշ ձևափոխումներով պահպանվել է։ Փայտե երկհարկանի կողաշենքի կահավորումը իրականացված էր «ադամանդե կոպտատաշով», հարթ փականի երեսակալներով և թիակներով[3][4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Соборная площадь в Царском Селе. — СПб., 2006. — 128 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Городовая ратуша»։ КГИОП Санкт-Петербурга։ Վերցված է 2018-07-08 
  2. Распоряжение КГИОП № 10-1 от 10.01.2013
  3. 3,0 3,1 3,2 «Московская 31, 33. Первая Городовая ратуша»։ Энциклопедия Царского Села։ Վերցված է 2018-07-08 
  4. 4,0 4,1 «Городовая ратуша с флигелем - Сбербанк»։ citywalls.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին։ Վերցված է 2018-07-08 
  5. «В Пушкине воссоздали дворовый флигель на Московской улице»։ Канонер։ 2017-12-11։ Վերցված է 2018-07-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]