Առաջին համաշխարհային պատերազմի թանգարան
Առաջին համաշխարհային պատերազմի թանգարան | |
---|---|
Ռազմական պալատի շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Պուշկին |
Հիմնադրվել է | 1914 |
Առաջին համաշխարհային պատերազմի թանգարան (ռուս.՝ Музей «Россия в Великой войне), ռազմա-պատմական թանգարան Սանկտ Պետերբուրգի Ցարսկոյե Սելո քաղաքում՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին Ռուսական կայսրության մասնակցությանը։ Հանդիսանում է Ցարսկոյե Սելո արգելոց-թանգարանի մի մասը։ Թանգարանի ցուցադրությունը պատրաստվել է 1917 թվականին, սակայն մեկ տարի անց փակվել է։ «Ռուսաստանը Մեծ պատերազմում» թանգարանը բացվել է 2014 թվականին՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին։
Գտնվում է Ալեքսանդրովսկի զբոսայգու հարևանությամբ, Ռազմական պալատի շենքում, որը Նիկոլայ II-ի օրոք կառուցել է ճարտարապետ Սեմյոն Սիդորչուկը՝ որպես ռազմական պատմության և հերոսների թանգարան։ Ներկայումս ցուցահանդեսային տարածքը կազմում է մոտ 900 մ²[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռուսաստանը Մեծ պատերազմում» ցուցահանդեսը թանգարանի աշխատակիցները ստեղծել են ոչ միայն իրենց սեփական պահեստներից, այլև թանգարանային հավաքածուների համալրմանը մասնակցել են սովորական պետերբուրգցիները[2]։
Թանգարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանը ունի 13 բաժին, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է էլեկտրոնային էկրաններով և պլանշետներով տեղեկատվական կրպակով, որտեղ կարելի է տեղեկություններ ստանալ պատերազմի հիմնական դրվագների, դրա մասնակիցների, համազգեստի և այդ տարիների զենքերի մասին[3]։
- «Պատերազմի սկիզբ»
- «Ռազմական գործողություններ»
- «Օդագնացներ ու օդաչուներ»
- «Նավատորմ»
- «Դիրքային կռիվ»
- «Գեորգիևյան ասպետներ»
- «Կայսերական ընտանիքը պատերազմական տարիներին»
- «Կարմիր խաչն ու բանտարկյալները»
- «Հոգևորականություն»
- այլ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Яна Хватова. (04.08.2014). ««Забытая эпоха. В Царском Селе открывается музей Первой мировой войны»». Еженедельная газета «Аргументы и факты». Վերցված է 15.08.2014-ին.
- ↑ «В Царском селе открылся музей Первой мировой войны». Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Мария Голубкова. «В Царском селе открылся музей Первой мировой войны». / «Российская газета», 04.08.2014. (дата обращения 15.08.2014)