Jump to content

Առաջին արբանյակ (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Առաջին արբանյակ»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
Ստեղծում1958
Բարձրություն7 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄեշչանսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to the creators of the first Earth satellite Վիքիպահեստում

«Առաջին արբանյակ» (ռուս.՝ Первый спутник, «Արբանյակ» կոթող, ռուս.՝ монумент «Спутник»), փողոցային քանդակի հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը տեղադրվել է մետրոպոլիտենի «Ռիժսկայա» կայարանի մոտ` քաղաքի Մեշչանսկի շրջանում։ Նվիրված է Երկրի առաջին արհեստական արբանյակը ստեղծողներին։

Հուշարձանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի հոկտեմբերի 4-ին խորհրդային գիտնականները տիեզերք ուղարկեցին Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Սկսվեց նոր տիեզերական դարաշրջան։ Երկրի արհեստական արբանյակի հաջող մեկնարկը պատմության մեջ մտնել է որպես մարդկության կողմից արտաքին տարածության նվաճման առաջին քայլ։ Այս հուշարձանը նվիրված է այդ իրադարձությանը[1]։

Հուշարձանը տեղադրվել է փողոցում` Մոսկվայի մետրոպոլիտենի «Ռիժսկայա» կայարանի նախասրահի մոտ 1963 թվականին[1]։ Քանդակը պատկերում է ձեռքին առաջին արհեստական արբանյակը վեր պարզած բանվորի[1]։

Հուշարձանը տեղադրված է գորշ ողորկված գրանիտե պատվանդանի վրա։ Հուշարձանի պատվանդանի արևմտյան ճակատին հետևյալ մակագրությունն է. «Երկրի առաջին արհեստական արբանյակը ստեղծողներին։ 1957 թվական»։ Արևելյան ճակատին փորագրված են հեղինակների ստորագրությունները. «Քանդակագործ` Ս. Յ. Կովներ, ճարտարապետ` Վ. Ն. Կարցև։ 1963 թ.։ Վերականգնվել է 1998 թ., ԿԿ «Տորգովի դոմ»»[1]։

Քանդակի հեղինակներն են խորհրդային քանդակագործ Սեմյոն Յակովլևիչ Կովները (1914-1980) և ճարտարապետ Վ. Ն. Կարցև[1]։

Քանդակը ձուլված է բրոնզից[1]։

Նույնպիսի հուշարձան կա նաև Դոնի Ռոստովի Էներգետիկների հրապարակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник создателям первого спутника Земли».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]