Jump to content

Աջ դաստակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջ դաստակ
ռուս.՝ Правая кисть
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱլեքսանդր Սոլժենիցին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1960

«Աջ դաստակ» (ռուս.՝ «Правая кисть»), Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցինի պատմվածքն է, որը գրվել է 1960 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունը տեղի է ունենում 1954 թվականի գարնանը, ինչը հաստատվում է այդ ժամանակ Սոլժենիցինի տարիքով (35 տարեկան)։ Հեղինակը պատմվածքին վերադարձել է 1963 թվականի նոյեմբերի վերջին՝ «Քաղցկեղային կորպուս» պատմվածքի վրա աշխատելիս։

Ալեքսանդր Տվարդովսկին, 1965 թվականին պատմվածքը կարդալուց հետո, ասել է. «Նկարագրական մասը շատ լավն է, բայց, ընդհանուր առմամբ, դա վատագույնն է այն ամենից, ինչ դուք գրել եք», և նույնիսկ ցույց չի տվել «Նովի միր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամներին։ «Օգոնյոկ», «Լիտերատուրնայա Ռոսիա» և «Մոսկվա» ամսագրերը ևս հրաժարվել են տպագրել այս պատմվածքը։

Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել Գերմանիայում «Գրանի» ամսագրում (թիվ 69, 1968 թվական)։ Խորհրդային Միությունում այն տպագրվում էր սամիզդատով[1]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի առաջին կեսում հեղինակը նկարագրում է Տաշքենդի բժշկական ինստիտուտի շուրջն իր զբոսանքները։ Այնտեղ նա բուժվում էր քաղցկեղից։ Զբոսանքներից մեկի ժամանակ նա հանդիպում է մի մարդու, որը կանգնած էր թեյարանի մոտ և ասում էր. «Ընկերներ... Ընկերներ...»՝ խնդրելով օգնություն։ Բոբրովը, ինչպես նա ներկայանում է, ծանր հիվանդ էր, սակայն տեղական գրանցման բացակայության պատճառով չէր կարողանում մտնել հիվանդանոց բուժվելու։

Հեղինակն օգնում է վետերանին հասնել ընդունարան և փորձում է պայմանավորվել հիվանդանոց տեղավորելու վերաբերյալ, բայց նույնիսկ չնայած «Հատուկ նշանակության» հեղափոխական ջոկատում իր ծառայության մասին պահպանված միակ տեղեկանքին, նրան մերժում են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александр Солженицын Том первый // Собрание сочинений в тридцати томах. — Москва: «Время», 2006. — С. 602. — 672 с. — ISBN 5-94117-168-4