Jump to content

Աջիբեգովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աջիբեգովո
Аџибегово
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՀամայնքԼոզովոյի համայնք
ԲԾՄ220 մ
Խոսվող լեզուներՄակեդոներեն
Բնակչություն5 մարդ (2002)
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2227
Աջիբեգովո (Հյուսիսային Մակեդոնիա)##
Աջիբեգովո (Հյուսիսային Մակեդոնիա)

Աջիբեգովո (մակեդոներեն՝ Аџибегово), գյուղ Մակեդոնիայի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Վարչականորեն մտնում է համանուն համայնքի կազմի մեջ։

Գյուղը գտնվում է Օվչե Պոլեի պատմաշխարհագրական շրջանում՝ Շտիպ քաղաքի հյուսիսում և Վելեսի արևելքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջիբեգովոն գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Վելես քաղաքից 25 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից մինչև 220 մետր բարձրության վրա։

Տեղանքին բնորոշ է մեղմ մայրցամաքային կլիման, որին բնորոշ են տաք և տեղումնառատ ամառները։ Կլիմայական այս պայմանները ձևավորվել են Եգեյան ծովի ազդեցությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Աջիբեգովոյի բնակչությունը կազմում է ընդամենը 5 մարդ[1]։

Բնակչության 100 %-ը մակեդոնացիներն են։ 20-րդ դարում գյուղը բնակեցված է եղել բացառապես թուրքերով։ Բնակչության շրջանում գերիշխող կրոնը ուղղափառ քրիստոնեությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]