Ապսարա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ապսարա (լատին․՝ अप्सरस्, apsaras IAST, «ջրառատ»), կիսաաստվածուհիներ՝ հնդկական դիցաբանության մեջ, ամպերի կամ ջրի հոգիներ (որոնք հունական դիցաբանության մեջ հավերժահարսերն են)։ Նրանք պատկերվում էին հիասքանչ կանանց տեսքով, որոնք շքեղ հագուստ և թանկարժեք իրեր են կրում։ Վեդական դիցաբանության մեջ համարվում էին գանդհարվաների կանայք և սիրուհիներ։ Հինդուիստական դիցաբանություն անցնելուց հետո դարձան երկնային պարուհիներ և կուրտիզանուհիներ։ Ինչպես նաև ըստ ավանդության սիրաշահում են պատերազմում ընկած զինվոր-հերոսներին՝ Ինդրայի դրախտում։
Ապսարաների ծագումը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ են նկարագրվում։ Ռամայանայում հիշատակվում է, որ ապսարաները առաջացել են աստվածների և ասուրաների կողմից օվկիանոսը հարելու ժամանակ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չցանկացան նրանց կնության առնել և վերջիններս սկսեցին պատկանալ բոլորին։ Մեկ այլ ավանդույթի համաձայն առավել հայտնի ապսարաներին (ինչպես Մենական, Ուրվաշին, Տիլոտտաման և այլն) ստեղծեց Բրահման, իսկ մյուսները Դակշիի աղջիկներն էին։ Ապսարների թիվը տատանվում է տարբեր տվյալներով մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար։ Ապսարաները, որոնք աստվածների անմիջական ծառայության տակ էին գտնվում հաճախ օգտագործվում էին վերջիններիս կողմից ասկետներին կամ սուրբ ճգնավորներ գայթակղելու համար, որոնք ճգնավորության եղանակով կարող էին հավասարվել աստվածներին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապսարա» հոդվածին։ |