Ապոստոլոս Վելիոս
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը | հույն | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1992[1][2] (30 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան | |||||||||||||||||||||||
Հասակ | 191 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 39 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ապոստոլոս Վելիոս (հուն․՝ Απόστολος Βέλλιος, հունվարի 8, 1992[1][2], Սալոնիկ, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի և Հունաստանի հավաքականի հարձակվող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Վելիոսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին «Իրակլիս» ակումբում։ Իր նորամուտը հիմնական թիմում կատարել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ Կսանտի ակումբի դեմ խաղում, երբ դուրս է եկել փոխարինման Հունաստանի առաջնության 2008/09 մրցաշրջանի վերջին խաղում։ Իր առաջին գոլը «Իրակլիս» ակումբում խփել է 2009 թվականի նոյեմբերի 7-ին՝ «Կարաիսկակիս» մարզադաշտում գրավելով «Օլիմպիակոս» ակումբի դարպասը։
Հունաստանի առաջնության 2010/11 մրցաշրջանի կեսերին երիտասարդ հարձակվողը իր խաղով գրավել է հունական այնպիսի ակումբների ուշադրությունը, ինչպիք էին «Օլիմպիակոսը» և ԱԵԿ ակումբը, սակայն նախընտրել է կարիերան շարունակել ուրիշ առաջնությունում և 2011 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն» ակումբ[3], որտեղ սկսել է խաղալ երկրորդ կազմում։
«Էվերթոնի» հիմնական կազմում Վելիոսն իր նորամուտը կատարել է 2011 թվականի ապրիլի 2-ին՝ դուրս գալով փոխարինման «Աստոն Վիլլա» ակումբի դեմ խաղի 80-րդ րոպեին։
«Էվերթոն» ակումբում իր առաջին գոլը Վելիոսը խփել է 2011 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Ուիգան» ակումբի դեմ խաղում, որում «Էվերթոնը» հաղթել է 3։1 հաշվով, իսկ Վելիոսի գոլը դարձել է հաղթական։ Լիվերպուլի ակումբի կազմում իր երկրորդ գոլը Վելիոսը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 15-ին՝ գրավելով «Չելսի» ակումբի դարպասը։ Ֆուտբոլիստը դուրս է եկել փոխարինաման այն ժամանակ, երբ խաղի հաշիվը 3։0 էր հօգուտ լոնդոնյան ակումբում, և խաղադաշտ դուրս գալուց 18 վայրկյան անց նա կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը, բայց խաղն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով (1։3)։ «Էվերթոն» ակումբի կազմում Վելիոսը 2011/12 մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 13 խաղի, խփել 3 գոլ և ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացող մրցաշրջանում։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վելիոսը հանդես է եկել Հունաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում։ 2011 թվականին սկսել է խաղալ երիտասարդական հավաքականում։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 թվականի ապրիլի 5-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | գոլեր | Խաղեր | գոլեր | Խաղեր | գոլեր | Խաղեր | գոլեր | Խաղեր | գոլեր | ||
Իրակլիս | 2008/09 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2009/10 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 2 | |
2010/11 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | |
Ընդհանուր | 22 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 4 | |
Էվերթոն | 2010/11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2011/12 | 13 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 3 | |
2012/13 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
2013/14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 22 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 3 | |
Բլեքփուլ | 2013/14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 46 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 48 | 7 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էվերթոն» ակումբի տարվա երիտասարդ խաղացող – 2011/12
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ ««Эвертон» подписал 19-летнего форварда «Ираклиса»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2011-02-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-09-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը (անգլ.) «Էվերթոնի» պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը (անգլ.) soccerbase.com կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հույն ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Անձինք Սալոնիկից
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ