Ապոստոլոս Գրոզոս
Արտաքին տեսք
Ապոստոլոս Գրոզոս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1892 |
Ծննդավայր | Կոմոտինի |
Մահացել է | հունիսի 22, 1981 (89 տարեկան) |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Կուսակցություն | Հունաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԷԱՄ |
Ապոստոլոս Գրոզոս (հուն․՝ Απόστολος Γκρόζος, հունիսի 12, 1892, Կոմոտինի - հունիսի 22, 1981), հույն կոմունիստ, Հունաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար։
1920 թվականին դարձել է ՀԿԿ անդամ։ Աշխատել է հունական արհմիություններում։ 1937—1943 թվականներին եղել է բանտարկված։ Պայքարել է Նացիստական Գերմանիայի օկուպացիոն ուժերի դեմ։ 1945 թվականին դարձել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի անդամ։ 1948-1956 թվականներին եղել է ՀԿԿ կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահը, 1956 թվականիցն՝ քաղբյուրոյի անդամ, 1957 թվականին՝ կենտկոմի նախագահ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 233)։ |