Ապոստոլոպուլոյի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոստոլոպուլոյի տուն
Տեսակմեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Առաջին հիշատակում1870
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ապոստոլոպուլոյի տուն (ռուս.՝ Дом Апостолопуло, Ալաֆուզովի տուն ռուս.՝ Дом Алафузова), հին առանձնատուն Տագանրոգում (Ֆրունզեի փողոց 26)։ Գտնվում է Ֆրունզե փողոցի և Իտալական նրբանցքի անկյունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Ալեքսանդր I1806 թվականի հրովարտակրով Տագանրոգի հարևանությամբ գտնվող հողատարածքների բաժանման ժամանակ գյուղացի Իվան Ապոստոլոպուլոն ստացել է 150 դեսյատին չափով հողատարածք[1]։

1870-ական թվականների սկզբին Նիկոլաևսկայա 28 (այժմ ՝ Ֆրունզեի փողոց 26) փողոցի երկայնքով շենքը պատկանել է քաղքենի Մարի Ապոստոլոպուլոյին[1]։

1880-ական թվականների վերջին տունը գնել է դեղագործ Յակով Պարնոխը[1]։ Մեծ հավանականությամբ, նրա երեխաները ծնվել են այս տանը, որոնք հետագայում հայտնի դարձան Վալենտին Պարնախ (1891-1951) և Ելիզավետա Տարախովսկայա (1891-1968) անուններով։

1890-ականների սկզբին տունը գնել է ունևոր գյուղացի Կլեոպատրա Կարպովնա Կրասնոկուտսկայան[1], իսկ 20-րդ դարի սկզբին շենքը պատկանել է շրջանային դատարանի փաստաբան Կոնստանտին Կոնստանտինովիչ Պոպանդոպուլոյին[1]։

1910-ականներին Ապոստոլոպուլոյի տունը ձեռք է բերել 50-ամյա ժառանգական պատվավոր քաղաքացի, մեծահարուստ Նիկոլայ Ալաֆուզովը[1]։ Աղբյուրներում այս տունը երբեմն կոչվում է Ալաֆուզովի տուն՝ վերջին սեփականատիրոջ պատվին[2]։ 1914 թվականի հոկտեմբերին նրա բնակարանի վրա զինված հարձակում կատարվեց, սակայն չնայած բնակարանի մանրակրկիտ որոնումներին, հանցագործները ոչինչ չգտան, բացի այն, ինչը Ալաֆուզովն ինքն էր տվել. 115 ռուբլի և շղթայով ոսկե ժամացույց[3]։

1980-ական թվականների կեսերին այս տան նկուղում կահավորվել է Տագանրոգի մանկապատանեկան արվեստի դպրոցում դասավանդող նկարիչներ Լեոնիդ Ստուկանովի և Յուրի Շաբելնիկովի արվեստանոցը։

1990-ական թվականների կեսերից տանը տեղակայվել է դեղատուն։

2000-ականների կեսերին շենքը ձեռք են բերել «Կորալ միկրո» ընկերության սեփականատերերը, ովքեր շենքում տեղավորել են «Офисный мир КМ» համակարգչային և գրասենյակային սարքավորումների խանութը, ինչպես նաև դրա սպասարկման կենտրոնը։

2019 թվականին գիշերը տանը հրդեհ է բռնկվել[4]։ Այրվել է փայտե հատակը և տանիքը 100 քմ մակերեսով, մարդիկ չեն տուժել[4]։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 17 հրշեջ և հինգ միավոր սարքավորում[4]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-1880-ական թվականների ճարտարապետական քննադատությունը բարձր է գնահատել այն ուղղությունները, որոնք առաջացել են այդ ժամանակաշրջանում (առավել հաճախ վերածնունդ, բարոկկո և վաղ կլասիցիզմ)[2]։ Այս տիպի շինությունները 19-րդ դարի վերջում մեծ թվով կառուցվել են Տագանրոգում, և դրանցից մեկն էլ Ապոստոլոպուլոյի տունն է[2]։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Гаврюшкин О.П. Мари Вальяно и другие (Хроника обывательской жизни). - Таганрог: МИКМ, 2001. - 544 с.
  2. 2,0 2,1 2,2 Григорян М. Е., Решетников В. К. Таганрог. История архитектуры и градостроительства конца XVII — начала XX века. — Ростов н/Д: Омега-Принт, 2013. — С. 236-237.
  3. Гаврюшкин О.П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. — ISBN 5-86746-019-3.
  4. 4,0 4,1 4,2 Питомник Б. В Таганроге горела кровля магазина // www.ruffnews.ru. — 2019. — 3 авг.
  5. Ильич С. Мастерская Леонида Стуканова // www.rostovnews.net. - 2015. - 8 мая.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]