Աբաղայի դաշտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաղա
Աբաղայի դաշտ | |
---|---|
Տեսակ | հովիտ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Վանի մարզ |
Երկարություն | 80 կմ |
Լայնություն | 17 կմ և 24 կմ |
ԲԾՄ | 1900 մետր[1] |
Մակերես | 1800 կմ²[1] |
Անվանված է | ենթդ․ Աբաղա խան[1] |
Աբաղայի դաշտ, Թուրքիայի Վանի նահանգում՝ Վանա լճից հյուսիս-արևելք, Բերկրի գետի ավազանում։ Եզրավորված է Ծաղկանց և Կոտուրի լեռնաշղթաներով։ Տարածքը մոտ 1800 կմ² է, բարձրությունը՝ 1800-2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներ են՝ ծածկված լճագետաբերուկային նստվածքներով։ Մակերևույթը հարթավայրային է՝ տեղ-տեղ մնացուկային բլուրներով։ Կան բազալտի, տուֆի, կրաքարի, տորֆի պաշարներ[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբաղայի դաշտը XIII դարում մոնղոլ իլխան Աբաղայի բանակատեղին էր, ենթադրվում է, որ դաշտը կոչվել է նրա նունով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը 1800 կմ² է, բարձրությունը՝ 1800-2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներն են՝ ծածկված ալյուվիալ-մանրահողային բերուկներով։ Օգտակար հանածոներից են՝ բազալտը, տուֆը, կրաքարը, տորֆը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև XVII դարը այդտեղ եղել է հայկական խիտ բնակչություն (մոտ 300 գյուղ)։ Այժմ Աբաղայի դաշտում բնակվում են խաշնարած քրդեր։ Լանդշաֆտը մարգագետնա-տափաստանային է։ Հիմնականում անասնապահական շրջան է։ Մշակում են հացահատիկ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ և երկարատև, ամառը՝ զով, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -12 °C, հուլիսինը՝ 15 °C, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնատափաստանային է։ Հացահատիկային բույսերի մշակման և անասնապահական շրջան է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 13.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 2 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |