Jump to content

Մասանաո Աոկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աոկի Մասանաոից)
Մասանաո Աոկի
ճապ.՝ 青木正直
Ծնվել էմայիսի 14, 1931(1931-05-14)[1]
Հիրոսիմա, Ճապոնիա[2]
Մահացել էհուլիսի 24, 2018(2018-07-24)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն Ճապոնիա[3]
Մասնագիտությունտնտեսագետ, ճարտարագետ, ինժեներ-էլեկտրիկ, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Օսակայի համալսարան, Gifu Shotoku Gakuen University?, Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[1] և Տյուո համալսարան
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա[2], Մակրոէկոնոմիկա[4] և econophysics?[4]
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[5]
Ալմա մատերՏոկիոյի համալսարան (1955)[2] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1960)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ճապոներեն
Գիտական ղեկավարՋերալդ Էստրին[6]
Եղել է գիտական ղեկավարMaxwell Joo Rhee?[6] և Ugyeong Jeong?[6]
Պարգևներ

Մասանո Աոկի (ճապ.՝ 青木 正直, անգլ.՝ Masanao Aoki, մայիսի 14, 1931(1931-05-14)[1], Հիրոսիմա, Ճապոնիա[2] - հուլիսի 24, 2018(2018-07-24)[1]), ճապոնացի տնտեսագետ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ֆիզիկայի բակալավրի կոչում է ստացել Տոկիոյի համալսարանում[7]։

1955 թվականին ֆիզիկայի մագիստրոսի կոչում է ստացել Տոկիոյի համալսարանի Բարձրագույն դպրոցում։ 1960 թվականին ինժինիրինգի դոկտորական աստիճան է ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում։ 1966 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանում։ 1979 թվականից՝ Էկոնոմետրիկ միության անդամ է։ 1981—1985 թվականների ընթացքում եղել է Օսակայի համալսարանի Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր։ 1993 թվականից Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։ 1999—2003 թվականների ընթացքում եղել է Գիֆու համալսարանի տնտեսագիտական տեղեկատվության ամբիոնի պրոֆեսոր։ 2006 թվականին դարձել է Ոչ միատեսակ փոխազդող գործակալների հետ տնտեսագիտության միջազգային միության հիմնադիրներից մեկը (Economic Science with Heterogeneous Interacting Agents – ESHIA), որ թողարկում է սեփական ամսագիրը՝ Journal of Economic Interaction and Coordination (JEIC)։ Միությունը համախմբում է գործակալային մոդելավորման ոլորտում կատարվող հետազոտությունները[7]։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասանաոն գործածել է կառավարման տեսությունը դինամիկ ծրագրավորման հետ միասին, որտեղ ստոխաստիկ ապրոքսիմացիան օգտագործվել է տնտեսական մոդելավորման համար[7]։ Ներդրել է ապակենտրոնացված և խոշորամասշտաբ համակարգի գործարկման գնահատման չափանիշ, որտեղ ներկայացրել է համակարգերի տեսության կառավարելիույունը և նպատակները մակրոտնտեսության մեջ օգտագործելու համար։ Մասանոն գործածել է կառավարման տեսությունը և համակարգերի տեսությունը ինչպես բաց երկսեկտորային տեսության, այնպես էլ նորդասական տնտեսական մոդելի դինամիկ վերլուծության համար[7]։ Մասանոն զորգացրել է ժամանակաին շարքերի և տնտեսագիտական տվյալների եհտ դրանց գործածության մոդելների նոր ալգորիթմը, իսկ ագրեգացման առաջարկված մեթոդը դինամիկ համակարգում համեմատվում է Գրենջերի ինտեգրացման մեթոդի հետ[7]։ Մասանաոն նաև նշում է, որ տնտեսության ոլորտում կարող է լինել հավասարակշռությու, սակայն անհատական մակարդակով հավասարակշռություն լինել չի կարող, քանի որ ընկերությունը կամ գերարտադրում է, կա՛մ թերարտադրում։ Տնտեսության մեջ հավասարակշռությունը կարող է վերլուծվել հիմնական կինետիկական հավասարման օգնությամբ[7]։

Մասանաոն Աոկի-Յոսիկավա մոդելի համահեղինակն է[8], որը նմանակում է աշխատանքի արտադրողականության դիտարկվող բաշխումը, որը կախված է ամբողջական պահանջարկից։ Երբ ամբողջական պահանջարկը աճում է, ավելի շատ մարդիկ են աշխատում կազմակերպություններում ավելի մեծ արտադրողականությամբ, այդկեպ՝ գործազրկության մակարդակը նվազում է, ինչն էլ համապատասխանում է արդյունավետ պահանջարկի քեյնսյան սկզբունքին[9]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]