Աշտարակի հին ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշտարակի հին ջրանցք

Աշտարակի հին ջրանցք, ջրանցք ՀՀ Արագածոտնի մարզում։ Կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում, վերակառուցվել 8-րդ դարում։ (Այդ մասին պահպանվել է 1292 թվականի որմնագիր արձանագրություն Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու պատին)։ Սկիզբ է առնում Քասաղ գետի աջ ափից, անցնում Կարբի գյուղի հարավով և Աշտարակ քաղաքի միջով։ Երկարությունը 9,4 կմ է, ջրթողունակությունը՝ 1,4 մ³/վ։ Ջրանցքի վրա կան կամուրջ, 37 ջրատեխնիկական կառույցներ։ Ոռոգում է Աշտարակի մերձակա հողատարածքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։