Jump to content

Աշոտ (Դարանդայի գավառակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Աշոտ, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։

Աշոտն առաջին անգամ հիշատակված է Այնթապի եկեղեցում պահպանված 1619 թվականի ձեռագիր հիշատակարանում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Աշոտի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին թուրքերի կողմից։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի նախօրյակին ուներ 1650 հայ բնակիչ (650 տուն)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտն ուներ եկեղեցի և վանք։ Շրջակայքում պահպանվել էին միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։

Գյուղն ուներ ուսումնարան։

Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 295
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։