Աշոտ Շահբազյան
Աշոտ Շահբազյան | |
---|---|
Պատկեր:Ashot shahbazyan.jpg | |
1993-2016 | |
Ծննդավայր | Շիրակի մարզի՝ Ախուրյան գյուղ |
Մահվան վայր | Ջրական |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 2009-2016 |
Կոչում | լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ |
Պարգևներ | «Մարտական ծառայություն» մեդալ |
Աշոտ Շահբազյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թվականին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չմասնակցեց, այլ կամովին ընտրեց Ջրականում ծառայել։ Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ էր, դեռևս 1992 թվականից կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։ Բանակում լավ ծառայության համար Աշոտը ստացել է լեյտենանտի կոչում[1]։
Մարտական գործողություներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտը մասնակցել է Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Մարտի 31-ի լույս ապիլի 1-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ զոհվել է հերոսի մահով։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմն Աշոտի մարմինը խոշտանգված վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի իշխանությանը։ Արցախի Նախագահի հրամանագրով (հետմահու) պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարտական ծառայություն» մեդալ
Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 13-ին, ժամը 14:00-ին Շիրակի մարզի՝ Ախուրյան գյուղի եկեղեցում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Թե ինչպես խարխուլ տնակներում հերոսներ մեծացան. ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի կարճ, բայց հերոսական ուղին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Աշոտ Շահբազյանը մինչև վերջ պայքարել է»
- ↑ «Լեյտենանտ Աշոտ Շահբազյանը 23 տարեկան էր. լուսանկար». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.