Աշխարհի ամենափոքր երկնաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նյուբի Մաքմաոնի շենք
անգլ.՝ Newby-McMahon Building
Newby-McMahon Building, 1919.JPG
Տեղագրություն Տեխաս
Կառուցման ժամանակ 1919
Բարձրություն
Տանիք 12.2 մ
Վերջին հարկ 4
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 4
Տարածքը շինության մեջ 40 մ²
Վերելակների թիվ 0
Ճարտարապետ Մայքլ Բերդս

Աշխարհի ամենափոքր երկնաքերը կամ Նյուբի Մաքմաոնի շենք (անգլ.՝ Newby-McMahon Building), շինություն ԱՄՆՈւիչիտո Ֆոլս քաղաքում (Տեխաս), ճարտարապետական կուրյոզ, որ ինժեներ Ջ. Մաքմաոնի խաբեբայության արդյունք է[1][2]։ Գտնվում է Յոթերորդ և Լա Սալ փողոցների անկյունում։ Ներկայումս Տեխասի տեսարժան վայրերից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Ուիչիտո Ֆոլսի շրջակայքում նավթ է հայտնաբերվում, ինչը դեպի քաղաք մարդկանց մեծ հոսքի պատճառ է դառնում[3]։ Բացի բնակելի շենքերից` գրասենյակային տարածքների մեծ պահանջարկ է առաջանում։ Այդ ժամանակ ինժեներ Ջ. Մաքմաոնը առաջարկում է 480 ֆուտ բարձրությամբ (մոտ 146 մ) շենքի նախագիծ` դրա դիմաց պահանջելով 200.000 $[4][5]: Մեկ տարի անց շինարարությունն ավարտվում է, սակայն շենքի բարձրությունը կազմում է ընդամենը 12 մ։ Պարզվում է, որ նախագծում ինժեները բարձրությունը նշել էր ոչ թե ֆուտերով, այլ դյույմերով, ինչին պատվիրատուները ուշադրություն չէին դարձրել[6][7]։ Արդյունքում պատվիրատուների` գումարը դատարանի միջոցով վերադարձնելու ջանքերն ապարդյուն են անցնում։

Հուշատախտակ շենքի պատին

Սկզբնական շրջանում շենքը քաղաքի բնակիչների զայրույթն էր հարուցում, սակայն 1920-ական թվականներին այն որոշակի համբավ է ձեռք բերում` շնորհիվ Ռոբերտ Ռիփլի «Ripley’s Believe It or Not!» հրապարակման։ Հենց այդ ժամանակ էլ կառույցը ձեռք է բերում աշխարհի ամենափոքր երկնաքերի համբավը (անգլ.՝ World's littlest skyscraper)[8]: Որոշ ժամանակ անց քաղաքի նավթի պաշարներն սպառվում են, իսկ Մեծ ճգնաժամը վերջնականապես խաթարում է քաղաքի տնտեսությունը։ Մի քանի տարի շենքն ընդհանրապես չի օգտագործվում։ Շենքի սեփականատերերը բազմիցս փոխվում են. այստեղ տեղակայվում էին գրասենյակներ, վարսավիրանոցներ, սրճարաններ և այլն։ Մի քանի անգամ նախատեսվում է շենքն ընդհանրապես քանդել, սակայն քաղաքի բնակիչներն ակտիվորեն պայքարում են այդ որոշման դեմ։ 1986 թվականին երկնաքերը հանձնվում է Ուիչիտոյի շրջանի ժառանգության կազմակերպությանը (անգլ.՝ Wichita County Heritage Society):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցված է կոնստրուկտիվիզմի ոճով։ Այն կառուցվել է կարմիր աղյուսից և արհեստական քարից։ Ունի չորս հարկ։ Ընդհանուր բարձրությունը 40 ֆուտ է (12 մ)։ Շենքի ներսում կա խոշոր, բայց նեղ աստիճան, որ կազմում է շենքի մակերեսի 25 %-ը։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի հետ կառույցը դարձել է նավթային տենդի արդեն անցյալ դարձած ժամանակների խորհրդանիշ։ Այն տեսել է տորնադո, հրդեհ և տասնամյակներով կանգուն է մնացել որպես ագահության, հանճարեղության, միամիտ վստահության խորհրդանիշ։ Այն երբեք չի բավարարել երկնաքեր լինելու չափանիշը։ Շենքը հռչակված է Ուիչիտո Ֆոլս պատմական շրջանի բաղկացուցիչ մաս[9][10]։ Բացի նրանից, որ այն տեսարժան վայր է հռչակվել, այստեղ գործում է հուշանվերների խանութ և նկարչի ստուդիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kelly, Louise, ed. (1982). "Wichita Falls Times, May 12, 1957". Wichita County Beginnings. Burnet, Texas: Published by The Wichita County Historical Commission/Eakin Press. ISBN 978-0-89015-347-5. Retrieved 2010-10-10.
  2. Olien, Diana Davids; Olien, Roger M. (2002). Oil in Texas: the gusher age, 1895–1945 (1 ed.). Austin, Texas: University of Texas Press. p. 78. ISBN 0-292-76056-6.
  3. Brian Hart (2010). "Burkburnett, Texas". Denton, Texas: Texas State Historical Association. Retrieved 2010-10-10.
  4. "Littlest Skyscraper". Wichita Falls Times Record News. Wichita Falls, Texas: E. W. Scripps Company. December 30, 2000. p. 9. ISSN 0895-6138. Retrieved 2010-10-09. (subscription required (help)).
  5. Carlton Stowers (July 2008). "Legend Of The World's Littlest Skyscraper" (PDF). Texas Co-Op Power. Austin, Texas: Texas Electric Cooperatives. 65 (1): 25. Retrieved 2010-10-09.
  6. Edwards J (2008). "The Panhandle: Wichita Falls & Environs". In Harmsen D; Nalepa M. Fodor's Texas (1st ed.). New York: Random House, Inc. p. 517. ISBN 978-1-4000-0719-6.
  7. Wichita Falls Times Record News (December 8, 2002). "About Us". Wichita Falls, Texas: E. W. Scripps Company. Retrieved 2010-10-09.
  8. "Data Standards: skyscraper (ESN 24419)". Emporis Standards. Retrieved 2010-10-09.
  9. Le Templar (March 19, 1999). "Historic District Could Expand". Wichita Falls Times Record News. Wichita Falls, Texas: E. W. Scripps Company. p. A1. ISSN 0895-6138. Retrieved 2010-10-09. (subscription required (help)).
  10. "Depot Square Historic District". Texas Historic Sites Atlas. Texas Historical Commission. Retrieved July 10, 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]