Աշխատիր դանդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմադրության ժամանակաշրջանի գրաֆիտիներով պատի վերակառուցում Վարշավայի լեհական բանակի թանգարանում։ Պատի ներքևում պատկերված է կրիայի նկար և մակագրություն՝ «Աշխատիր կրիայի պես, մոտեցիր ազատագրումը»

Աշխատիր դանդաղ (լեհ.՝ pracuj powoli, չեխ․՝ pracuj pomalu), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի և Չեխոսլովակիայի դիմադրության շարժման կարգախոս։

Կարգախոսը կոչ է՝ արդյունավետ աշխատանքը մերժելու և սաբոտաժի ենթարկելու գերմանական արդյունաբերությունը, որտեղ աշխատանքի էր ընդունվել Արևելյան Եվրոպայի օկուպացված հողերի բնակչության զգալի մասը։

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանում լեհական դիմադրության կարգախոսը՝ «Լեհ, աշխատիր դանդաղ» (լեհ.՝ pracuj Polaku powoli կամ կրճատված՝ p. P. p.), տարածվել է որպես գրաֆիտի։ Գրաֆիտիները տարածել են ընդհատակյա կազմակերպությունների անդամները «Կրիա» գործողության շրջանակներում, այնուհետև՝ ինքնուրույն[1]։

Հաճախ այն եղել է p. P. p. հապավումների ձևով կամ կարգախոսի ամբողջական տեքստով և կրիայի պատկերով՝ որպես դանդաղ աշխատանքի խորհրդանիշ։ Գրաֆիտիներում հայտնաբերված այլ կարգախոսներ են՝ «Ավելի դանդաղ աշխատիր. կմոտեցնես պատերազմի ավարտը», «Դա կրիա է։ Շարժվիր նրա պես՝ ֆրիցի համար աշխատելիս»[1], «Ես կրիա եմ։ Աշխատիր ինձ նման։ Ով ինձ ջնջի, կզոհվի»[2], ինչպես նաև մի շարք հանգավորված գրություններ՝ «Դանդաղ աշխատիր, ինչպես կրիան, ուրախությամբ կհասնես անազատության ավարտին» (լեհ.՝ Pracuj jak żółw powoli, a szczęśliwie doczekasz końca niewoli)[3], «Դանդաղ աշխատիր, որովհետև գերության մեջ ես» (լեհ.՝ Pracuj powoli, bo jesteś w niewoli)[4]:

1941 թվականի փետրվարի 3-ին գեներալ-նահանգապետության որոշ վայրերում հայտնվել են «Աշխատեք դանդաղ», 1941 թվականի ապրիլի 9-ին՝ PPPPP («Լեհ, լեհ բանվոր, դանդաղ աշխատիր» մակագրությունները։ Նոյեմբերի 29-ին ոստիկանությունը Պոզնանում թռուցիկ է գտել, որտեղ «դանդաղ աշխատանքը» հայտարարված էր որպես լեհերի առաջին պատվիրան։ Այնուհետև գրված էր՝ «հաճախ հիվանդ ձևանալ», «պետքարանում ավելի երկար նստիր», «պտուտակները մի՛ ձգիր», «հնարավորինս շատ բան դուրս տար գրպաններումդ, բայց մի բռնվիր աշխատանքի պաշտպանության մարմինների կողմից», «օգնել ձերբակալված գործընկերների ընտանիքներին» և այլն[5]։ Մայդանեկ համակենտրոնացման ճամբարում պահպանվել է կրիայի հսկայական քանդակը, որը պատրաստել է բանտարկյալ-քանդակագործ Ա. Մ. Բոնեցկին. ճամբարում կրիան ստացել է «Դանդաղ աշխատիր» մականունը, մեր օրերում կրիան զարդարված է գերմաներեն «Arbeite langsam» մակագրությամբ[6]։:

1941 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆեդոր ֆոն Բոկն իր օրագրում գրել է. «Սերբիայում իրավիճակը լուրջ է։ Ճգնաժամ է հասունանում նաև Հոլանդիայում, Նորվեգիայում և Պրոտեկտորատում։ Բրիտանացիները տպավորիչ քարոզչական կարգախոսով հանդես եկան օկուպացված երկրների համար։ Այն ասում է՝ «Ավելի դանդաղ աշխատիր»[7]։

Այս մարտավարությունը, բացակայությունների, նյութերի վաճառքի և ուղղակի դիվերսիայի հետ մեկտեղ, եղել է օկուպացիայի դեմ բանվորների պայքարի ամենահզոր զենքը[8]։ 1943 թվականի հունիսին տնտեսագետ դոկտոր Վյոլը զեկուցել է, որ «Գլխավոր կառավարության աշխատողների մոտ մեկ երրորդը աշխատում է օրական 4 ժամից ոչ ավելի և աջակցում է անօրինական արտադրությանը... Աշխատանքի կամայական դադարեցումները որոշ ձեռնարկություններում հանգեցրել են մինչև 30 % կորուստների»[9]։ Կարգախոսն օգտագործել են նաև լեհ երկաթուղայինները[10]։

Չեխոսլովակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայում «Pracuj pomalu»[11] կարգախոսը պաշտպանվել է Լոնդոնում գտնվող վտարանդի կառավարության[12] և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության կողմից[13] և, ըստ խորհրդային տվյալների, հանգեցրել է արտադրության 20 %-ով անկման[13]։ 1942 թվականի մայիսի 16-ին Խորհրդային տեղեկատվական բյուրոն, հղում անելով գերմանացի մի փախստակի, հայտնել է. «Բանվորները փորձում են հնարավորինս դանդաղ աշխատել, որպեսզի նվազեցնեն ռազմական արտադրանքի արտադրությունը, փչացնում են հաստոցներն, ագրեգատները։ Չեխերի մոտ տարածված է հետևյալ կարգախոսը՝ «Եթե սիրում ես Չեխոսլովակիան, աշխատիր դանդաղ»... Դիվերսիան չի դադարում, այլ ընդհակառակը, գնալով ավելի մեծ չափեր է ստանում[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Czesław Michalski. Wojna warszawsko-niemiecka. Wyd. 2., poszerzone. Warszawa, Czytelnik, 1974.
  2. Tomasz Szarota. Okupowanej Warszawy dzień powszedni: studium historyczne
  3. Piotr Matusak. Ruch oporu na Ziemi Opatowsko-Sandomierskiej w latach 1939—1945
  4. Polska walcząca, 1939—1945, T. 3-4. Instytut Wydawniczy Pax, 1986
  5. Czesław Łuczak. Od pierwszej do ostatniej godziny drugiej wojny światowej. Pracownia Serwisu Oprogramowania, 1995
  6. «Елена Годунова. «Парадоксы Катастрофы и катастрофа парадоксов…» // «Заметки по еврейской истории», № 12(103)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  7. Бок Федор фон Я стоял у ворот Москвы. Военные дневники 1941—1945 / Пер. А. Кашина; науч. ред. А. Исаев, Н. Баринов. — М.: Яуза, Эксмо, 2006. — 512 с. — (Сражения ВОВ). ISBN 5-699-16137-6. /// Fedor von Bock. Zwischen Pflicht und Verweigerung: das Kriegstagebuch / Hrsg. von Klaus Gerbet. — Munchen; Berlin : Herbig, 1995. — 543. ISBN 3-7766-1909-0
  8. Joanna K. M. Hanson. The Civilian Population and the Warsaw Uprising of 1944. Cambridge University Press, 2004
  9. Witold Biegański, Stanisław Okȩcki. Polish resistance movement in Poland and abroad, 1939—1945. PWN, 1997
  10. Żołnierze żelaznych szlaków: wspomnienia polskich kolejarzy 1939—1945
  11. Дитрих Айххольц. Вторая мировая война: краткая история. М., Наука, 1984. С. 222
  12. Livia Rothkirchen. The Jews of Bohemia and Moravia: facing the Holocaust
  13. 13,0 13,1 «История России. Всемирная, мировая история — История второй мировой войны. 1939—1945 — Коммунистические партии оккупированных стран — вдохновители и организаторы движения Со …». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  14. «Сводки Совинформбюро на сайте «Наша победа»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.