Աշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշար, ուշար, հուշր (արաբ, տասանորդ), բնամթերային տասանորդային հարկ իսլամադավան երկրներում։ Սկսել է գանձվել արաբական խալիֆայությունում VII դարից։ Տարբեր ժամանակներում, տեղական պայմաններից ելնելով, Աշարը տարբեր չափերի էր հասնում (տարեկան եկամտի 1/10-ից մինչև կեսը) և ուներ տարբեր անուններ (իքաա, դիմոս, օնդա, օնդալըք, սալարիե՝ Թուրքիայում, դախ-յաք՝ Իրանում ևն)։ Արևելյան Հայաստանում կոչվում էր բահրա և կազմում էր տարեկան եկամտի 1/5 մասը։ Աշարը Թուրքիայում վերացվեց 1925 թ.-ին, իսկ իսլամադավան մի շարք երկրներում (օրինակ, Սաուդյան Արաբիայում) պահպանվում է մինչև այժմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 465