Jump to content

Ան-պան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան-պան
Ան-պանի բաղադրիչները
Ենթատեսակsweet bread? և հացաբուլկեղեն
Առաջացման երկիր Ճապոնիա
Հիմնականred bean paste?
 Anpan Վիքիպահեստում

Ան-պան(ճապ.՝ あんパン «ամպան»), ճապոնական քաղցր թխվածք՝ հիմանականում լցոնված լոբուց պատրասվտած խյուսով՝ աձուկայով։ Բացի աձուկայից, որպես միջուկ՝ կարող են օգտագործվել սպիտակ բակլայից (սիրո-ան), քնջութից (գոմա-ան) և հաճարից (կուրի-ան) պատրաստված խյուսերը[1]։

Առաջին անգամ ան-պանը պատրաստվել է 1875 թվականին՝ Մեյձի ժամանակաշրջանում։ Պատրաստել է սամուրայ Յասուբեյ Կումուրան, ով կորցրել էր աշխատանքը՝ Կայսերական բանակի ստեղծմանը մասնակցելու և, որպես այդպիսին, սամուրայների դասի վերացման համար։ Մեյձի ժամանակաշրջանում Ճապոնիայում շատ սամուրայների տալիս էին աշխատանքներ, որոնցով նրանք երբեք չէին զբաղվել։ Հացթուխի առաջադրանքն այդ նոր արևմտյան մասնագիտություններից էր։

Մի օր Յասուբեյը զբոսնում էր մի թաղամասում, որտեղ աշխատում էին ճապոնացիները, ովքեր ընտրել էին արևմտյան մասնագիտություններ։ Այնտեղ Յասուբեյը հանդիպեց մի երիտասարդ հացթուխի։ Նա բացեց հացի նոր արտադրամաս՝ «Բունեիդո» (ճապ․ 文英堂 բունեյդո, բառացիորեն՝ «արևմտյան մշակույթի տաճաև»)։ 1874 թվականին նա տեղափոխվեց Գինձա և արտադրամասը վերանվանեց «Կիմուրայ» (ճապ․ 木村屋, «Կիմուրայի ձեռնարկություն»)։ Յասուբեյը փորձում էր պատրաստել ավելի «ճապոնական» հաց՝ պատրաստման հիմքում դնելով մանձյուի խմորը։ Որպես միջուկ՝ Յասուբեյը վերցրեց լոբուց պատրաստված խյուսը՝ անկոն։ Ան-պան դարձավ շատ հայտնի ոչ միայն համեղ լինելու, այլ նաև ժողովրդի՝ միշտ նորը փորձելու ցանկության շնորհիվ։

Ավելի ուշ ան-պանի սիրահար Տակայոկի-Յամաոկան՝ կայսր Մեյձի մաժորդոմը, խնդրեց սյոգունատ Տոկուգավային (Ճապոնիայի կառավարիչը մինչ Մեյձիի ժամանակաշրջանը) կայսերը բերել ան-պան։ Հացթուխ Յակուբեկը պատրաստեց ան-պան, որը շատ դուր եկավ կայսերը։ Նա անգամ խնդրեց Յասուբեյին՝ իր համար ամեն օր պատրաստել ան-պան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]