Անտոն Դեդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Դեդիկ
Դիմանկար
Ծնվել է1896
ԾննդավայրMalaya Dzhalga, Ապանասենկովսկոեի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ
Մահացել էփետրվարի 6, 1969(1969-02-06)
Մահվան վայրՍալսկի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍալսկի շրջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ և Ստալինյան մրցանակ

Անտոն Սամոյլովիչ Դեդիկ (ռուս.՝ Антон Самойлович Дедик, 1896, Մալայա Ջալգա, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1969, Կոնեզավոդ իմենի Բուդյոնոգո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հովիվ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։

Կենսագրության[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Դեդիկը ծնվել է 1896 թվականին Մալայա Ջալգա գյուղում (ներկայումս՝ Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկոեի շրջան

1915 թվականին զորակոչվել է ցարական բանակ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմներին։

1929 թվականի սեպտեմբերից Դեդիկն աշխատում էր ձիաբուծարանում, արածեցնում 1640 գլխից բաղկացած ոչխարների հոտ։ Բրդի և գառների ստացման բարձր ցուցանիշներ է ցուցաբերել։ 1941 թվականի աշնանը Դեդիկը ղեկավարել է ընտրատեսակ ոչխարների հոտի տարհանումը Ղազախական ԽՍՀ․ չնայած դժվարին պայմաններին՝ ոչ միայն ոչ մի ոչխար չի կորցրել, այլև ավելացրել է գլխաքանակը։ Պատերազմի ավարտից հետո Դեդիկը վերադարձել է Ռոստովի մարզի Սալսկի շրջանի Կոնեզավոդ իմենի Բուդյոնոգո գյուղ։ 1948 թվականին իրեն վստահված 671 գլուխ նրբագեղմ ոչխարների յուրաքանչյուր հարյուրից ստացել է 140 գառ և յուրաքանչյուր ոչխարից՝ 7,8 կգ բուրդ[1]։

1949 թվականի հուլիսի 26-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանով Անտոն Դեդիկին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, հանձնվել է Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ։

Դեդիկը մասնակցել է ոչխարների նոր տեսակի բուծմանը, որը կոչվել է Սալսկի մերինոս։ Ապրել է Կոնեզավոդ իմենի Բուդյոնոգո գյուղում։ Մահացել է 1969 թվականի փետրվարի 6-ին, թաղվել է Կոնեզավոդ գյուղի գերեզմանատանը[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակ (1951) Մ․ Չումակովի, Մ․ Վասիլևի, Վ․ Բաշկատովի և Պ․ Կարպովի հետ նրբագեղմ ոչխարների սալական տեսակի բուծման համար
  • Լենինի 2 շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • մեդալներ[1]
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի մեծ և փոքր ոսկե մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]