Jump to content

Անտոնիո Յուլիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Յուլիանո
իտալ.՝ Antonio Juliano
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 26, 1942(1942-12-26)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 13, 2023(2023-12-13)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Անտոնիո Յուլիանո (իտալ.՝ Antonio Juliano, դեկտեմբերի 26, 1942(1942-12-26), Նեապոլ, Իտալիա - դեկտեմբերի 13, 2023(2023-12-13)[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ էր, որը խաղում էր կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիանոն (մեջ տեղում) Դինո Ձոֆի (ձախ) և Կուրտ Համրինի հետ, 1970 թ

Անտոնիո Յուլիանոն ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 26-ին Նեապոլում[4]։ Յուլիանոն իր ակումբային կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենի քաղաքի «Նապոլի» ակումբում՝ երիտասարդական կազմերի միջով անցնելուց հետո[5][6]։ Նա նվաճել Է Իտալիայի երկու գավաթ (1962 և 1976 թվականներին)[7], Իտալիայի պատանիների գավաթ «Ալպին» (1966 թվականին) և անգլո-իտալական լիգայի գավաթը (1976 թվականին)[5][8]։

1978 թվականին «Նապոլիից» հեռանալուց հետո նա ևս մեկ մրցաշրջան է անցկացրել Բոլոնիա ֆուտբոլային ակումբում, այնուհետև ավարտել է կարիերան 1979 թվականին[6][8][9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1974 թվականներին Յուլիանոն Իտալիայի գլխավոր հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում[3] և եղել է Եվրո 1968 թվականի հաղթող թիմի անդամ[5][7]։

Յուլիանոն ընդգրկվել է նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի երեք տարբեր առաջնություններում՝ մրցումների մասնակցելով 1966 թվականին[10], 1970 թվականին[11] և 1974 թվականին[12]։ Այնուամենայնիվ, նա աշխարհի առաջնությունում անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում՝ փոխարինման դուրս գալով 1970 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Բրազիլիայից 4:1 հաշվով պարտություն կրած խաղի ժամանակ[8][13]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով կրեատիվ խաղարկող՝ Յուլիանոն հայտնի էր, մասնավորապես, իր առաջնորդական հատկանիշներով[5][9], ինչպես նաև հեռատեսությամբ, գնդակի վերահսկմամբ, դիմացկունությամբ և փոխանցման հեռահարությամբ[9][14]։

Կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան ավարտելուց հետո Յուլիանոն վերադարձել է «Նապոլի»՝ որպես մարզչական տնօրեն[9]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիանոն մահացել է Նեապոլում 2023 թվականի դեկտեմբերի 13-ին 80 տարեկանում[5][6][9] կարճ հոսպիտալացումից հետո[5][6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլի

Իտալիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Napoli legend Antonio Juliano dies aged 80
  2. 2,0 2,1 2,2 Lutto SSC Napoli: è morto l'ex capitano e dirigente Antonio Juliano (իտալ.)
  3. 3,0 3,1 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  4. «Send article». www.napoli.com.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Malfitano, Salvatore (13 December 2023). «Addio "Totonno" Juliano: bandiera del Napoli, da dirigente portò Maradona». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 14 December 2023-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Antonio Juliano, morto lo storico capitano del Napoli». la Repubblica (իտալերեն). 13 December 2023. Վերցված է 14 December 2023-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «È morto a 80 anni l'ex calciatore Antonio Juliano, a lungo capitano del Napoli». Il Post (իտալերեն). 13 December 2023. Վերցված է 14 December 2023-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Addio ad Antonio Juliano, storico capitano del Napoli». Sky Sport (իտալերեն). 13 December 2023. Վերցված է 14 December 2023-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Battistuzzi, Giovanni (13 December 2023). «È morto Antonio Juliano, una persona per bene». Il Foglio (իտալերեն). Վերցված է 14 December 2023-ին.
  10. «1966 Italy World Cup Squad at Planet World Cup». Planetworldcup.com. Վերցված է 18 June 2015-ին.
  11. «1970 Italy World Cup Squad at Planet World Cup». Planetworldcup.com. Վերցված է 18 June 2015-ին.
  12. «1974 Italy World Cup Squad at Planet World Cup». Planetworldcup.com. Վերցված է 18 June 2015-ին.
  13. 13,0 13,1 «Brazil outplay Italy and take Jules Rimet Trophy outright». Glasgow Herald (Page 4). 22 June 1970. Վերցված է 30 April 2014-ին.
  14. «ANTONIO JULIANO, "TOTONNO"». pianetaazzurro.it (Italian). Վերցված է 3 December 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Յուլիանո» հոդվածին։