Անվար Աբիջան
Անվար Աբիջան Anvar Obidjon | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1947 |
Ծննդավայր | Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 11, 2020 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուզբեկստան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Անվար Աբիջան Վիքիդարանում | |
Anvar Obidzhon Վիքիպահեստում |
Անվար Աբիջան (Աբիջանով) (հունվարի 25, 1947, Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2020, Տաշքենդ, Ուզբեկստան, իրական անվանումը Անվարժան Օբիտժանով), ուզբեկական խորհրդային լրագրող, բանաստեղծ, ֆանտաստ-գրող։ 1998 թվականին արժանացել է «Ուզբեկստանի ազգային պոետ» անվանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Պալասան փոքրիկ գյուղում (Ուզբեկստան, Ֆերգանի մարզ)։ Ծառայել է խորհրդային բանակում, աշխատել է որպես բամբակագործ, թերթի խմբագիր, ռադիոյի խմբագիր։ 1979 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի լրագրության հեռակա ֆակուլտետը։ Աշխատել է որպես խմբագիր «Yosh kuch» հրատարակությունում, «Երիտասարդ ուժ» (1988 թ.), «Mushtum» (1988-1989 նթթ.) ամսագրերում, գլխավոր խմբագիր «Чулпан» (1989-1998 թթ.) հրատարակությունում, ուզբեկական հեռուստաընկերությունում։ Ապրում է Տաշքենդում։
Նրա ստեղծագործությունները սկսել են հրատարակվել 1974 թվականից։ Գրել է ուզբեկերենով։ Հայտնի է իր գիտա-ֆանտաստիկ «Ալամազոնը և իր հետևակը» («Alamazon va Gulmat xangomasi») պատմվածքով, որը պատմում է յոթերորդ դասարանցի Ալամազոնի և իր ընկերների արկածների մասին։ Թողարկել է նաև մանկական ֆանտաստիկայի ժողովածու «Դաժան Մեշպալվան» («Meshpolvonning janglari») (1991 թ.) անունով։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ալամազոնը և նրա հետևակը». Ֆանտաստիկ պատմվածք
- «Դաժան Մեշպալվան». Հեքիաթ, արկածային, ֆանտաստիկ
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալամազոնը և նրա հետևակը
- Ոսկի սրտով ավտոտղան
- Ինքնակոչ համար 0099
- Օլովջան զորահրամանատարը
- Տանջվող ճանճի կյանքն ու մահը
- Խենթեր մեր շուրջը
- Ինչ ասես չես տեսնի երազում
- Կաչաղակի բամբասանքներ
- Դաժան Մեշպալվան
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ZiyoNet Деятели(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվար Աբիջան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվար Աբիջան» հոդվածին։ |
- Հունվարի 25 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ուզբեկստանում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 2020 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուզբեկ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Լրագրողներ այբբենական կարգով
- Ուզբեկ բանաստեղծներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Խորհրդային լրագրողներ