Անսահման Բեթմեն։ Հրեշների ներխուժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսահման Բեթմեն։ Հրեշների ներխուժում
անգլ.՝ Batman Unlimited: Monster Mayhem
Տեսակկինոնկար
Ժանրկինոֆանտաստիկա
ՌեժիսորButch Lukic?
ՀնչյունավորումՌոջեր Սմիթ և Troy Baker?
ՊրոդյուսերԲենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան
ԵրաժշտությունKevin Riepl?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. Animation և DC Comics
ԴիստրիբյուտորWarner Home Video, Նեթֆլիքս, Vudu, ITunes և Warner Bros.
Տևողություն81 րոպե
ՊրիկվելBatman Unlimited: Animal Instincts?
ՍիկվելBatman Unlimited: Mech vs. Mutants?
Թվական2015

«Անսահման Բեթմեն.Հրեշների ներխուժում» (անգլ.՝ Batman Unlimited: Monster Mayhem) (ռուս.՝ Безграничный Бэтмен: Нашествие монстров) երկրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը «Անսահման Բեթմեն (англ. Batman Unlimited: Monster Mayhem) սերիայից, որը նախատեսված է տանը դիտման համար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվաանի օգոստոսի 18ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելոուինի ժամանակ Գոտեմ-սիթիի փողոցում անկարգություններ էին անում Պուգալոն, Սոլոմոն Գրանդին, Արծաթե Բանշին և Գլինոլիկին։ Բեթմենը, Կարմիր Ռոբին, Նայթվինգը և Կանաչ Նետը փորձում են կանգնեցնել նրանց, բայց հանցագործներին հաջողվում է փախչել։

Գլինոլիկին իր սեփական աշխատանքի վայրից առևանգում է ծրագրավորող Գոգո Շոտոյին, որը զբաղվում էր վիրտուալ իրականության հիմքով խաղերի ստեղծմամբ։ Ջոկերը պլանավորել էր ստեղծել մի այնպիսի վիրուս, որը շարքից դուրս կհաներ ողջ էլեկտրականությունը։

Ջոկերի հրամանով Սոլոմոն Գրանդին առևանգում է հզոր էներգաբլոկը։ Բեթմենը մոտոցիկլով, որը փոխակերպված կիբեռնետիկ գայլ էր և որը ստեղծել էր դոկտոր Կիրկոմ Լէնգտրոմը, ընկնում է ահաբեկիչների ետևից, բայց անհաջողության է մատնվում։

Աշխարհիկ երեկույթի ժամանակ, որը նվիրված էր Էներգետիկ քարի գյուտին, Բրյուս Ուէյնը ծանոթանում է Կիբորգի հետ։ Հանկարծ հայտնվում է Ջոկերը իր օգնականների հետ և գողանում սրբությունը։ Բեթմենը ընկնում է նրանց հետևից, սակայն Ջոկերին նորից հաջողվում է փախչել։ Կիբորգը պարտություն է կրում Գլինոլիկից և մոտոցիկլի ու ինքնաթիռի հետ Բեթմենը ահաբեկիչների ձեռքն է ընկնում, որոնք նրանց վիրուսով են վարակում։

Անալիզ անցկացնելով Բեթմենը և նրա ընկերները հայտնաբերում են Ջոկերի բանդայի գտնվելու վայրը, որտեղ նրանց դեմ կռվում է Կիբորգը և բետտեխնիկան։ Կանխելով վիրուսի տարածվելը, հերոսները հաղթում են չարագործներին։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեթմեն՝ Ռոդջեր Կրեյգ Սմիթ
  • Ջոկեր` Տրոյ Բեյկեր
  • Կիբորգ՝ Հարի Փեյթոն
  • Կարմիր Ռոբին՝ Յուրի Լովենտալ
  • Կանաչ Նետ՝ Կրիս Դիամանտոպուլոս
  • Նայթվինգ՝ Ուիլլ Ֆրիդել
  • Պուգալո՝ Բրայան Տ. Դելանի
  • Գլինոլիկի՝ Դեյվ Բի Միտչելլ
  • Սոլոմոն Գրանդի՝ Ֆրեդ Տատասկոր
  • Արծաթե Բանշի՝ Կերի Բյուրեր
  • Գոգո Շոտո՝ Նոել Ֆիշեր
  • Ալֆրեդ Պենիուորտ՝ Նիլ Դունկան
  • Կոմիսար Գորդոն՝ Ռիչարդ Էպկար

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականին ֆիլմի կոմպոզիտոր Քևին Ռիպլը պարգևատրվել է «Էննի» մրցանակով «Մուլտֆիլմի երաժշտության մեջ ակնառու նվաճում» անվանակարգում[1][2]։
  • 2015 թվականին «Behind the Voice Actors Awards» մրցանակաբաշխության ժամանակ մուլտֆիլմը պարգևատվել է «Լավագույն դերասանական անձնակազմ»[3][4], անվանակարգում, իսկ Կերի Վյուրերը Արծաթե Բանշի հնչյունավորման համար պարգևատրվել է «Հնչյունավորման լավագույն դերասանուհի» անվանակարգում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2016 Annie Award Nominations Announced — AFA: Animation For Adults». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Annie Awards (2016) — IMDb». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Batman Unlimited: Monster Mayhem (2015) — 25 Cast Images | Behind The Voice Actors». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Batman Unlimited: Monster Mayhem — Awards — IMDb
  5. «Kari Wuhrer — 9 Character Images | Behind The Voice Actors». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]