Անջեյ Լյուբելչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջեյ Լյուբելչիկ
լեհ.՝ Andrzej Lubelczyk
Մահացել է1550-ականներ կամ 1560-ականներ
Մահվան վայրԼվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Լեհական թագավորության թագ
ՔաղաքացիությունKingdom of Poland-flag.svg Լեհաստանի թագավորություն
Մասնագիտությունպատմաբան

Անջեյ Լյուբելչիկ (լեհ.՝ Andrzej lubelczyk, ծննդյան թվականն անհայտ է, Բոհնյա, Լեհաստան - մոտ 1550-1560, Լվով), լեհ կրոնական գործիչ և պատմաբան։ Հայերին նվիրված «Հայերի մկրտությունը» (1544), «Պատարագը կամ հայածես ժամասացությունը» (1549) աշխատություններում, որոնք Լյուբելչիկը շարադրել է Անտոնյանների օրդենի կուսակրոն, Լվովի բնակիչ և թարգմանիչ Մարտին Վարդանի օգնությամբ, առաջ է քաշել հայադավան և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միության գաղափարը։ Հանդես է եկել Լեհաստանի և Ուկրաինայի հայերի պաշտպանությամբ՝ ընդդեմ ազգային խտրականության։ Իր աշխատություններով կարևոր ավանդ է ներդրել հայերի սովորույթների և բարքերի հետ Արևմտյան Եվրոպային ծանոթացնելու գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 642 CC-BY-SA-icon-80x15.png