Jump to content

Աննիկա Սաարիկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննիկա Սաարիկկո
ֆիններեն՝ Annika Saarikko
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1983(1983-11-10)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրOripää, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունՏուրկուի համալսարան և Q97097655?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmunicipal councillor in Finland?, municipal councillor in Finland?, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Leader of the Centre Party?, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Deputy Prime Minister of Finland?, Ֆինլանտայի Տնտեսութեան նախարար, Minister of Science and Culture?, Minister of Science and Culture? և Minister of Family Affairs and Social Services?
ԿուսակցությունՖիննական կենտրոն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքannikasaarikko.fi
 Annika Saarikko Վիքիպահեստում

Աննիկա Վիրպի Իրեն Սաարիկկո (անգլ.՝ Annika Virpi Irene Saarikko, նոյեմբերի 10, 1983(1983-11-10)[1][2], Oripää, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[1]), Ֆինլանդիայի քաղաքական գործիչ և նախարար, որը զբաղեցրել է Ֆինլանդիայի փոխվարչապետի պաշտոնը 2020-2023 թվականներին։ 2020-2024 թվականներին եղել է Ֆինլանդիայի կենտրոնական կուսակցության ղեկավարը[4][5]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաարիկկոն ծնվել է Ֆինլանդիայի Օրիպիա նահանգում։ Տուրկուի համալսարանում ստացել է բակալավրի կոչում կրթական գիտության ոլորտում և մագիստրոսի կոչում փիլիսոփայության ոլորտում։

Քաղաքական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 14-ին Սաարիկկոն ընտրվել է Կենտրոնական կուսակցության փոխնախագահ[6]։ 2011 թվականին Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր։

2017 թվականի հուլիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 6-ը Սաարիկկոն աշխատել է որպես ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար[7]։ 2019 թվականի հունիսի 6-ին նշանակվել է գիտության և մշակույթի նախարար։ 2019 թվականի օգոստոսի 9-ին ֆիզարձակուրդ է վերցրել, իսկ այդ պաշտոնը զբաղեցրել է Հաննա Կոսոնենը մինչ 2020 թվականի օգոստոսը[8]։ 2020 թվականի սեպտեմբերին դարձել է Ֆինլանդիայի փոխվարչապետ, որն ավանդաբար զբաղեցնում է կառավարական կոալիցիայի մեծությամբ երկրորդ կուսակցության առաջնորդը։ 2021 թվականի մայիսին Սաարիկկոն դարձել է ֆինանսների նախարար[9]։

2023 թվականին նա Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գլխավորել է կենտրոնամետ կուսակցությունը, որոնցում կուսակցությունը կորցրել է 8 տեղ և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ Ընտրություններում կրած պարտության պատճառով նա հայտարարել է, որ կուսակցությունը կառավարությունում տեղ չի գտնի[10]։ 2024 թվականի փետրվարին Սաարիկկոն հայտարարել է, որ 2024 թվականի հունիսին կայանալիք երկրորդ ժամկետում չի առաջադրվի որպես առաջնորդ[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաարիկկոն ունի երկու երեխա և երրորդին սպասում է 2024 թվականի հուլիսի 3-ին[11]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական միության կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1157.aspx
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Suomen valtiokalenteri (фин.)Helsinki: 2023. — P. 102. — ISSN 0355-2462
  4. «Saarikko beats Kulmuni in Centre Party leadership vote». Yle Uutiset (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Centre Party picks Kaikkonen as new leader, NCP re-elects Orpo». yle. yle.fi. 2024 թ․ հունիսի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  6. «Mari Kiviniemi chosen as new Centre Party leader and prospective PM». Helsingin Sanomat. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  7. «Annika Saarikko as Minister of Family Affairs and Social Services in Sipilä's Government». Sosiaali- ja terveysministeriö.
  8. «Hanna Kosonen appointed as Minister of Science and Culture». Valtioneuvosto (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին..
  9. «Saarikko kuvaa olevansa uudenlainen valtiovarainministeri – nosti mediatilaisuudessa esiin asian, johon on "kertakaikkiaan turhautunut"». Demokraatti (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին..
  10. «Keskusta vetää johtopäätökset tuloksestaan: jättäytyy suosiolla oppositioon» (ֆիններեն). Yle. 2023 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին..
  11. 11,0 11,1 «Saarikko to relinquish Centre Party leadership» (ֆիններեն). Yle. 2024 թ․ փետրվարի 16. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին..
  12. Board of Governors European Investment Bank (EIB).
  13. Board of Governors: Annika Saarikko European Stability Mechanism.
  14. Board of Governors Asian Infrastructure Investment Bank (AIIB).
  15. Board of Governors European Bank for Reconstruction and Development (EBRD).
  16. Board of Governors Nordic Investment Bank (NIB).
  17. Board of Governors World Bank.
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Մատի Վանհանեն
Ֆինլանդիայի ֆինանսների նախարար
2021–2023
Հաջորդող:
Ռիկկա Փուրրա