Աննա Սինիլկինայի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Աննա Սինիլկինայի հուշարձան
Синилкина.JPG
Աննա Սինիլկինայի հուշարձանը
Կոորդինատներ55°43′19″ հս․ լ. 37°32′57″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2005
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն

Աննա Սինիլկինայի հուշարձան (ռուս.՝ Памятник Анне Синилкиной), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային մարզական ֆունկցիոներ, «Լուժնիկի» օլիմպիական համալիրի սպորտի պալատի տնօրեն 1956-1996 թվականներին, ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության նախագահ 1972-1988 թվականներին, ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության պատվավոր նախագահ 1988-1992 թվականներին, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող Աննա Սինիլկինային։ Տեղադրվել է Մոսկվայում տեղակայված «Լուժնիկի» օլիմպիական համալիրի տարածքում, սպորտի պալատի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող, գեղասահքի ազգային ֆեդերացիայի նախկին նախագահ, «Լուժնիկի» օլիմպիական համալիրի սպորտի պալատի անփոխարինելի տնօրեն Աննա Սինիլկինայի հիշատակը հավերժացնելու մասին» հրամանը 1999 թվականի հունվարի 21-ին ստորագրել է Մոսկվայի կառավարության ղեկավար Յուրի Լուժկովը[1]։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի մարտի 13-ին և հարմարեցվել է գեղասահքի 2005 թվականի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Գեղասահքը մարզաձև է, որն ամենից շատ էր սիրում Աննա Սինիլկինան[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սինիլկինայի բրոնզե քանդակը մինչև գոտկատեղ բրոնզե պատվանդանի վրա է, որն ունի երկարափեշ զգեստի նմանություն, ինչը քանդակին տալիս է ավարտուն տեսք։ Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը[3].

Aquote1.png Սինիլկինա Աննա Իլյինիչնա։ «Լուժնիկի» օլիմպիական համալիրի սպորտի պալատի տնօրեն 1956-1996 թվականներին, ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության նախագահ 1972-1988 թվականներին։ ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիայի նախագահության պատվավոր նախագահ 1988-1992 թվականներին։ Aquote2.png

Հուշարձանը տեղադրված է գրանիտե քառակուսի ցածր հարթակի վրա[3]։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետ Ռոստիսլավ Նարսկին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]